«Ա» հնչյուն- տառի ուսուցում I բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան): Գիտելիքների զարմանահրաշ աշխարհում <<Ա>> տառի մուտքը երեխաների համար վերածվեց հեքիաթային տոնի: Թոթովախոս փոքրիկներն իրենց երգով, դերային խաղով, գեղեցիկ ասմունքով, գիտելիքներով, անկեղծ ու բարի ժպիտներով հիացրեցին ներկաներին: Նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հաղթահարեցին բազմաթիվ փորձություններ և <<Ա>> տառով մուտք գործեցին հայոց այբուբենի գանձարան: Դասը հագեցած էր, բազմաբովանդակ և ուսանելի: |