Հոկտեմբերի 13-ին lա դասարանում կայացավ <<Ա>> տառի շնորհանդես-բաց դաս (դասվար՝ Ն. Ավետիսյան): Գիտության մոլորակում հայտնված մեր փոքրիկներն այսօր գտան այդ մոլորակի գրաճանաչության դուռը բացող կախարդական բանալին: Այսօրվանից սկսեցին իրենց ճամփորդությունը հայոց այբուբենի գաղտնարանով և խոնարհվելով մեծ ուսուցչի առջև, խոստացան սիրել լեզուն, լավ սովորել: Դասի ընթացքում աշակերտներն ակտիվորեն ցուցադրեցին նախաայբբենական շրջանում ստացած գիտելիքները: Հագեցած, բովանդակալից, ուսանելի և հետաքրքիր բացահայտումներով լի դաս էր: |