13.02.2014թ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Եղիազարյանը IX(բ) դասարանում կազմակերպել էր բաց դաս «Քուչակի հայրենները» թեմայով : Դասի խթանիչ փուլում սովորողները պատասխանեցին Նահապետ Քուչակի կյանքին ու կենսագրությանը վերաբերվող ուսուցչի հարցերին:Այնուհետև անրադարձան սուլթանի և նրա պատվերով կառուցված յոթ եկեղեցիների ավանդազրույցին, ինչպես նաև հայրենների Քուչակի հեղինակ լինելու Պ.Սևակի, Մ. Աբեղյանի կասկածներին: Պատմեցին հայրենների կառուցվածքի, տաղաչափության մասին: Կարդացին ասույթներ սիրո, պանդխտության մասին` արդիականացնելով վերջինս:Քուչակի հայրեններում աշակերտները հատկապես ընդգծեցին բանաստեղծությունների 1. բյուրեղացած սեղմությունը 2. անակնկալ ու անսպասելի ավարտը 3. անչափ հյութեղ բանաստեղծական պատկերները 4. բնությունը սիրած կնոջը պատկերելու և գովերգելու միջոց ծառայեցնելու կարուղությունը: 5. գունային մտածողության դրսևորումները: Դասի ավարտին կատարվեց անրադարձ. հայրենները համեմատեցին համաշխարհային գրականության գլուխգործոցների հետ:
|