ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ »ԱՌԱՐԿԱՅԻՑ
(ԴԱՍՎԱՐ՝ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ)
Դասի թեման՝ «Թվի բազմապատկումը 10-ով և 100 ով», «Թվի բաժանումը 10-ի և 100 -ի»:
Գիտելիքների ամրապնդում:
Նոյեմբերյան ցրտաշունչ երեքշաբթին (15.11.2016թ.) ջերմ ու ոգեշնչող էր III Ա դասարանի սովորողների համար, քանզի այդ օրը բաց դասի շրջանակներում իրականացավ նրանց տիեզերք թռչելու լուսավոր երազանքը: Այդ երևակայական թռիչքի շրջանակներում՝ դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, «Մաթեմատիկա» աստղանավով նրանք թռան տիեզերք, եղան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներում: Այդ ընթացքում նրանք բացահայտեցին Հայաստանում «Մաթեմատիկա» գիտության ծագման ու զարգացման պատմությունը, լուծեցին մաթեմատիկական առաջադրանքներ ու խնդիրներ՝ օգնելով Երևակ մոլորակի բնակիչներին՝ այլմոլորակայիններին, գնումներ կատարել, խաղացին մաթեմատիկական խաղեր: Արուսյակ մոլորակում թափվող երկնաքարերից խուսափեցին մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ: Նրանք կարողացան հավաքել 5 նիշից բաղկացած գաղտնագիրը և անվտանգ առաջ ընթանալ:
Համոզվեցին, որ «Մաթեմատիկան տիեզերական լեզու է», որի իմացությունը կօգնի անփորձանք դուրս գալ անհավանական իրավիճակներից: Վերադառնալով Երկիր մոլորակ՝ սովորողները խոստովանեցին, որ չէին կարող հաղթահարել դժվարություններն առանց գիտելիքների, ուստի համակարծիք են «Գիտելիքն ուժ է» արտահայտության հետ, որն էլ դասի կարգախոսն էր: Նշեցին, որ գիտելիքի ուժի շնորհիվ կարելի է իրականացնել բազմաթիվ երազանքներ: Այդ երազանքները դասի ավարտից հետո սովորողները դպրոցի բակում գունագեղ ուղղաթիռ փուչիկի օգնությամբ ուղարկեցին երկինք՝ վստահ լինելով, որ խաղաղ երկնքում կիրականանան իրենց լուսավոր երազանքները:
Հագեցած, բազմաբովանդակ դաս էր, համապատասխանում էր դասին ներկայացվող չոփորոշչային պահանջներին:
Ներկաները հիացած էին սովորողների գրագետ պատասխաններով, առարկայի իմացությամբ: