Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 03.12.2024, 20:22



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [535]
միջոցառումներ [143]
բաց դասեր [153]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 12

2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Բաղդասարյանի և մենթոր Ա. Մալոյանի համատեղ ջանքերով 8 ա դասարանում կազմակերպվեց բաց դաս <<Ազատագրական շարժումների ծավալումը XX դարի սկզբին>> թեմայով` <<Հայոց պատմություն>> առարկայից: Դասն ընթացավ << Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել>>հնարով , որի ընթացքում կազմակերպվեց խմբային աշխատանք: Դասի ընթացքում նկատվեց սովորողների խորը գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ողջ դասի ընթաացքում սովորողները մեծ պատասխանատվությամբ կատարեցին առաջադրված աշխատանքները : Դասը բովանդակալից էր , ուսուցանող, ուներ դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: բաց դասեր | Просмотров: 458 | Добавил: varssh | Дата: 12.03.2020

( II 《ա》 դասարան, (դասվար՝ Լ. Այվազյան)
Հովհաննես Թումանյանին նվիրված շաբաթն ունեցավ իր տրամաբանական ավարտը։ Փետրվարի 23-ին II 《ա》 դասարանի աշակերտները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ , այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան։Թանգարանում սովորողներն ամփոփեցին ու ամրապնդեցին մեծն բանաստեղծի մասին ունեցած գիտելիքները, ձեռք բերեցին նոր գիտելիքներ ։
Թանգարանում երեխաները դիտեցին Հովհաննես Թումանյանի մասին պատմող մուլտֆիլմ, 3D ձևաչափով դիտեցին 《Ձախորդ Փանոսը》 մուլտֆիլմը, շրջեցին սրահներով։
Այցի ավարտին բոլոր ներկաները համոզվեցին որ ,իսկապես, Թումանյանի հանճարն անսպառ է, նրա գրականության ուժը՝կախարդիչ, բառերը՝ շշմելու աստիճանի պարզ ու մինչև հոգու խորքը մխրճվող, իսկ մարդկային տեսակը մարդկային էլ չէ, ասես աստվածային լինի...
Ամփոփվեցին նաև Հովհաննես Թումանյանի 151-ամյակի-ին շրջանակում կազմակերպված ասմունքի և Մայրենիի օրվան նվիրված մրցույթները։ Հաղթողներն արժանացան պատվոգրերի։

Категория: նորություններ | Просмотров: 313 | Добавил: varssh | Дата: 12.03.2020

<<Պետք է կարդալ, միշտ կարդալ, ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով ամբարվում, բան դառնում>>:
Հ․ Թումանյան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, վերջին տարիներին Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:Այդ օրը տոն է բոլոր գրքասերների, գրականություն սիրողների և տոնական էր նաև հ. 45 հիմնական դպրոցի սաների համար:
Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին գրքեր։ Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` թումանյանական շնչով ու ոգո: Թումանյանական շունչը զգացվում էր ամենուր:

Категория: բաց դասեր | Просмотров: 395 | Добавил: varssh | Дата: 12.03.2020

Փետրվարի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում <<Գրականություն>> առարկայից անցկացվեց հետաքրքիր ու բովանդակալից խմբային դաս (ուսուցչուհի` Ա. Հակոբյան և <<Դասավանդիր, Հայաստան>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչ` Զեմֆիրա Ավետիսյան): Դասի թեման Համո Սահյանի բանաստեղծություններն էին: Երեխաները լսեցին Համո Սահյանի ձայնը, նրա տեքստերով գրված երգերը: Խմբերն անգիր ասացին, վերլուծեցին նաև բնության նկարչական ընկալման տեսակետից բացատրեցին բանաստեղծությունները: Խմբային աշխատանքի ժամանակ դրսևորվեց խմբի անդամների անհատական առանձնահատկությունները, միաժամանակ ձևավորվեց խմբի անդամների կարողությունները՝ համագործակցելու, դիմացինին լսելու, հարգելու և ապրումակցելու: Մնջախաղով ներկայացրին աշնանային անտառը, սեփական մտքերն ու գաղափարներն արտահայտեցին պատկերների, գույների և պաստառների միջոցով: Դասի ընթացքում կիրառվեցին << Հնգյակ>> և << Քառաբաժան>.մեթոդները: Դասը շատ հետաքրքիր էր և

բովանդակալից:

Категория: բաց դասեր | Просмотров: 348 | Добавил: varssh | Дата: 12.03.2020

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024