( II 《ա》 դասարան, (դասվար՝ Լ. Այվազյան)
Հովհաննես Թումանյանին նվիրված շաբաթն ունեցավ իր տրամաբանական ավարտը։ Փետրվարի 23-ին II 《ա》 դասարանի աշակերտները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ , այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան։Թանգարանում սովորողներն ամփոփեցին ու ամրապնդեցին մեծն բանաստեղծի մասին ունեցած գիտելիքները, ձեռք բերեցին նոր գիտելիքներ ։
Թանգարանում երեխաները դիտեցին Հովհաննես Թումանյանի մասին պատմող մուլտֆիլմ, 3D ձևաչափով դիտեցին 《Ձախորդ Փանոսը》 մուլտֆիլմը, շրջեցին սրահներով։
Այցի ավարտին բոլոր ներկաները համոզվեցին որ ,իսկապես, Թումանյանի հանճարն անսպառ է, նրա գրականության ուժը՝կախարդիչ, բառերը՝ շշմելու աստիճանի պարզ ու մինչև հոգու խորքը մխրճվող, իսկ մարդկային տեսակը մարդկային էլ չէ, ասես աստվածային լինի...
Ամփոփվեցին նաև Հովհաննես Թումանյանի 151-ամյակի-ին շրջանակում կազմակերպված ասմունքի և Մայրենիի օրվան նվիրված մրցույթները։ Հաղթողներն արժանացան պատվոգրերի։ |