<<Պետք է կարդալ, միշտ կարդալ, ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով ամբարվում, բան դառնում>>:
Հ․ Թումանյան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, վերջին տարիներին Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:Այդ օրը տոն է բոլոր գրքասերների, գրականություն սիրողների և տոնական էր նաև հ. 45 հիմնական դպրոցի սաների համար:
Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին գրքեր։ Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` թումանյանական շնչով ու ոգո: Թումանյանական շունչը զգացվում էր ամենուր: |