2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Բաղդասարյանի և մենթոր Ա. Մալոյանի համատեղ ջանքերով 8 ա դասարանում կազմակերպվեց բաց դաս <<Ազատագրական շարժումների ծավալումը XX դարի սկզբին>> թեմայով` <<Հայոց պատմություն>> առարկայից: Դասն ընթացավ << Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել>>հնարով , որի ընթացքում կազմակերպվեց խմբային աշխատանք: Դասի ընթացքում նկատվեց սովորողների խորը գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ողջ դասի ընթաացքում սովորողները մեծ պատասխանատվությամբ կատարեցին առաջադրված աշխատանքները : Դասը բովանդակալից էր , ուսուցանող, ուներ դաստիարակչական մեծ նշանակություն: |