Հ. 45 հիմնական դպրոցի VIII բ դասարանի սովորողները դասղեկ Գ. Բաղրամյանի հետ այցելեցին Սաղմոսավանք, Կարմրավանք, Ս. Գևորգ եկեղեցիները : Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ համարվող եկեղեցիների պատմությանը, ճարտարապետությանը:
Ուսուցողական էքսկուրսիայի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ:
Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:
|
Հոկտեմբերի 29-ին IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին << Մոսկվա>> կինոթատրոն` << Իմ խաչը>> կինոֆիլմը դիտելու:
Սովորողները համակ ուշադրությամբ դիտեցին ֆիլմը:Այն նվիրված էր արցախյան պատերազմին , հայրենասիրական էր և ուսուցանող : Կինոֆիլմում ցուցադրվում էին նաև վավերագրական կադրեր արցախյան պատերազմից: Սովորողները հուզված էին և տպավորված : Նրանք, բավականություն ստացած, վերադարձան:
|
Հոկտեմբերի 20-ին հ 45 հիմնակն դպրոցի VIII ա դասարանի սաները պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանի նախաձեռնությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ համարվող եկեղեցիների պատմությանը, ճարտարապետությանը, այցելեցին գանձարան:
Ուսուցողական էքսկուրսիայի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ:
Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:
|
Այց թանգարաններում
|
Հոկտեմբերի 24-ին Iա դասարանի սովորողները, դասավար Լ. Այվազյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան:
Երեխաները ծանոթացան թանգարանի 4 սրահներում ցուցադրված ֆլորայի ու ֆաունայի հազվագյուտ տեսակներին : Սրահում ներկայացված էին կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների,ձկների,միջատների, բույսերի տեսակներ,որոնք գրանցված են Կարմիր գրքում:
Այցի հիմնական նպատակը սովորողների բնապահպանական աշխարհայացքի ձևավորումն է:Այցի արդյունքում ձեռք բերած գիտելիքները սովորողները կկիրառեն << Ես և շրջակա աշխարհը>>առարկայի դասընթացի շրջանակներում, իսկ ապագայում ակտիվ մասնակցություն կունենան էկոլոգիական խնդիրների լուծման գծում:
|
Հոկտեմբերի 20-ին I բ,գ, դասարանների աշակերտները, դասվարներ` Ն. Ավետիսյանի և Գ. Բաղդասարյանի գլխավորությամբ կազամակերպել էին ուսումնաճանաչողական այց Օշական՝ իրենց երախտագիտությունը հայտնելու մեր դպրության նախահորը: Նրանք հանդես եկան ասմունքով, երգով, խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, խոստացան լավ սովորել և կատարել մեծ ուսուցչի պատգամները: Վերջում դասվարը երեխաներին հանձնեց պատվոգրեր, որտեղ պետք է գրեին մեսրոպյան այբուբենի առաջին տառը: Օրը հագեցած էր, հետաքրքիր և անակնկալներով լի:
|
|