Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Vա դասարանի սովորողները (դասղեկ` Ս. Հարությունյան) սույն թվականի հոկտեմբերի 12-ին էքսկուրսիա էին կազմակերպել դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Պարույր Սևակի տուն թանգարան: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին պատմական վայրերը , որ դարեր առաջ հայ ժողովրդի կյանքում բախտորոշ իրադարձություններ էին տեղի ունեցել : Պ. Սևակի տուն-թանգարանում ծանոթացան մեծ գրողի և մարդու կյանքի և գործունեության մասին: Սովորողները հիացան երկնահուպ լեռների բարձունքում բազմած չքնաղ Նորավանքի ճարտարապետությամբ :
Просмотров: 345 |
Добавил: varssh |
Дата: 21.10.2019
|
Հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Կենսաբանություն ›› առարկայից (ուսուցչուհի` Գ. Սահրադյան): Դասի թեման` Սնկերի թագավորությունը: Դասի նպատակն էր բացահայտել սովորողների գիտելիքները սնկերի կառուցվածքի և առանջնահատկությունների մասնի: Երեխաները խոսեցին ուտելի և թունավոր սնկերի մասին, սնկերի դերը բնության և մարդու կյանքում, սնկերի բազմազանության մասին:
Դասի ընթացքում օգտագործվեցին ՏՀՏ միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ :Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:
Категория: բաց դասեր |
Просмотров: 397 |
Добавил: varssh |
Дата: 21.10.2019
|
Հոկտեմբերի 13-ին II ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, այցելեցին բուսաբանական այգի: Այցի նպատակը ոչ միայն այգում և ջերմոցներում էքսկուրսիա անցկացնելն էր, այգու հարուստ բուսական աշխարհին սովորողներին ծանոթացնելը, այլ նաև բնապահպանական կարողությունների ձևավորումը: Այդ նպատակով էլ նախապես պատրաստվել էին թեմային համապատասխան վահանակներ,որոնք սովորողները ներկայացրեցին այգու մյուս այցելուներին:
Այգում երեխաները հանգստացան ,նկարեցին, գունավոր տերևներով պատրաստեցին ապլիկացիաներ:
Այցն աննկատ չմնաց նաև այգու տնօրենության ուշադրությունից: Սովորողներն արժանացան բուսաբանական այգու տնօրենության գովեստին`հետաքրքիր մտքի, մոտեցման և լավ պահվածքի համար:
|
Հոկտեմբերի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի 8գ դասրանի աշակերտները (դասղեկ` Գ.Բաղրամյան ) այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Երեխաները հետաքրքրությամբ ուսումնասիրեցին սեպագրերը , գտածոները և հպարտությամբ խոսեցին մեր քաղաքի պատմությամ մասին , որ այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Այնուհետև բարձրացան բլրի գագաթ,որտեղ գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին:
Աշակերտները համալրեցին իրենց գիտելիքները և գիտելիքով զինված հեռացան Էրեբունի պատմահնագիտական թանգարանից:
|
Հոկտեմբերի 13-ին հ. 45 հիմնական դպրոցի VI գ դասարանը դասղեկ Ա. Սահակյանի գլխավորությամբ իր հերթական էքսկուրսիան կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ճանապարհին դասարանը եղավ Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե եկեղեցիներում: Երեխաները ծանոթացան եկեղեցիների կառուցման պատմությանը, եղան Էջմիածնի թանգարանում: Գիտելիքների պաշարն ավելացրած, ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն:
|
Հոկտեմբերի 12-ին h. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Սարգսյան) ուղևորվեցին Գյումրի: Ճանաչողական արշավը սկսվեց Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանից, որտեղ ներկայացված էր Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը, որը հայտի է Ձիթողցոնց տուն-թանգարան անվամբ: Այնուհետև այցելեցին Մհեր Մկրտչյանի,Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն թանգարանները:
Շրջեցին քաղաքով՝ Գյումրու հին փողոցներով , հրապարակին կից <<7 վերք>> և <<Ամենափրկիչ>> եկեղեցիներով, այնուհետև Գյումրու կենտրոնական զբոսայգի և եղան նաև Սև բերդում: Ուրախ տրամադրությամբ և անկրկնելի տպավորություններով երեխանները վերադարձան տուն:
Просмотров: 362 |
Добавил: varssh |
Дата: 21.10.2019
|
Հոկտեմբերի 6-ին Երևանի հ 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի սովորողները(դասղեկ` Ա. Հակոբյան) գնացքով մեկնեցին Գյումրի: Երեխաները ծանոթացան քաղաքին, եղան Մ Մկրչյանի ,Հ. Շիրազի , Ավ Իսահակյանի և <<Մինի>> արվեստի թանգարաններում: Այցելեցին <<Պլպլան ժամ >> և Սուրբ Նշան եկեղեցիները, ծանոթացան Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը : Շրջեցին Վարպետաց փողոցով և եղան նաև Սև բերդում: Աշնանային Գյումրին գեղեցիկ և հրապուրիչ էր: Ուրախ տրամադրությամբ և անկրկնելի տպավորություններով երեխանները վերադարձան տուն:
|
|