Սեպտեմբերի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Սարգսյան) այցելեցին Արամ Խաչատրյանի տուն թանգարան: Աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու նոր տեղեկություններ աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին անցնում սրահից սրահ և համակ ուշադրությամբ լսում և պատասխանում հարցերին:
Նման միջոցառումներն օգնում են զարգացնելու աշակերտի մտահորիզոնը, ճանաչելու, գնահատելու ազգի մեծերին: