 13.02.2014թ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Եղիազարյանը  IX(բ) դասարանում կազմակերպել էր բաց դաս «Քուչակի հայրենները» թեմայով :
 13.02.2014թ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Եղիազարյանը  IX(բ) դասարանում կազմակերպել էր բաց դաս «Քուչակի հայրենները» թեմայով : Դասի խթանիչ փուլում սովորողները պատասխանեցին Նահապետ Քուչակի կյանքին ու կենսագրությանը վերաբերվող ուսուցչի հարցերին:Այնուհետև անրադարձան  սուլթանի և նրա պատվերով կառուցված յոթ եկեղեցիների ավանդազրույցին, ինչպես նաև հայրենների Քուչակի հեղինակ լինելու Պ.Սևակի, Մ. Աբեղյանի կասկածներին: Պատմեցին հայրենների կառուցվածքի, տաղաչափության մասին: Կարդացին ասույթներ սիրո, պանդխտության մասին` արդիականացնելով վերջինս:Քուչակի հայրեններում  աշակերտները հատկապես ընդգծեցին բանաստեղծությունների
1. բյուրեղացած սեղմությունը
 2. անակնկալ ու անսպասելի ավարտը 
 3. անչափ հյութեղ բանաստեղծական պատկերները
 4. բնությունը սիրած կնոջը պատկերելու և գովերգելու միջոց ծառայեցնելու կարուղությունը:
5. գունային մտածողության դրսևորումները:
  Դասի ավարտին կատարվեց անրադարձ. հայրենները համեմատեցին համաշխարհային գրականության գլուխգործոցների հետ: