14.02.2014թ. III(ա) դասարանում դասվար` Ալվարդ Եղիազարյանը կազմակերպել էր բաց դաս «Մայրենի» առարկայից` «Ճանապարհորդ գորտը» թեմայով:Դասի սկզբին երեխաները ներկայացրին գրական ժանրերը` բանաստեղծություն, պատմվածք, առակ, հեքիաթ, նրանց առանձնահատկությունները, որին ըստ դասի նպատակի (գրավոր խոսքի զարգացում, փոխադրության նախապատրաստում` կռահման մեթոդով) հաջորդեց փոխադրության տեքստի շարադրմանը ներկայացվող պահանջների մասին ուսոցչի բացատրությունը: Այնուհետև սովորողները տեքստի բովանդակությունը պատկերող պաստառի վրա շարժական գորտերով վերարտադրեցին տեքստն ու լրացրեցին համանուն աղյուսակը: Դիտեցին հատված «Ճանապարհորդ գորտը» մուլտֆիլմից և կատարեցին բառային աշխատանք:
Ընկալման փուլում սովորողները ելնելով վերնագրից փորձում էին կռահել տեքստի բովանդակությունը, հարց ու պատասխանի միջոցով պարզում հեքիաթում տեղի ունեցող դեպքերի հետագա ընթացքը և հերոսների գործողությունների հաջորդականությունը:
Կշռադատման փուլում ուսուցչի պահանջով երեխաները ներկայացնում էին իրենց մտորումներն ու վերաբերմունքը իրական կյանքի մասին:
Դասը հաջողված էր, դինամիկ և ուսանելի: