Փետրվարի 26-ին (II դասաժամ) III Գ դասարանում կազմակերպվեց բաց դաս`«Մաթեմատիկա» առարկայից, դասվար` Գայանե Բաղդասարյանի ղեկավարությամբ: Դասի թեման «Բազմանիշ թվերի գումարում» թեմայի ամփոփումն էր:
Դասը երեխաները սկսեցին թվերի մասին հետաքրքիր պատմություններով: Այնուհետև ուսուցչուհու պահանջով ձևակերպեցին բազմանիշ թվերի գումարման կանոնն ու գրատախտակին լուծեցին բազմաթիվ վարժություններ: Այնուհետև աշակերտները բաժանվեցին խմբերի և խմբային աշխատանքի ընթացքում առանձնացրին 4-ով` նվազման կարգով, 7-ով` աճման կարգով, թվերն ու դրանք գրեցին գրատախտակին: Վերջում կատարվեց անրադարձ: Աշակերտ- ները ներկայացրին ի՞նչ գիտեին և ի՞նչ սովորեցին այդ դասին: Դասը դինամիկ էր և ուսանելի: