Փետրվարի 26-ին (II դասաժամ)
IV
Ա դասարանում կազմակերպվեց բաց դաս`«Մայրենի» առարկայից, դասվար` Այվազյանի
ղեկավարությամբ: Դասի թեման «Յոթ սարից, յոթ
ձորից այն կողմ» թեմայի ամփոփումն էր:
Դասի ընթացքում երեխաներն
անրադարձան ժողովրդական բանահյուսության տեսակների պարզաբանմանը: Արտահայտեցին տարբեր
կարծիքներ հեքիաթի մասին, խոսեցին հեքիաթի ծագման մասին:Անցում կատարվեց «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» վահանակին, որի օգնությամբ աշակերտները ներկայացրին բաժնում ընդգրկված ստեղծագործությունները: Կատարվեցին
զույգային և խմբային աշխատանքներ, խաչբառի լուծում: Կշռադատման փուլում երեխաները կատարեցին
դատողություններ` ի՞նչ գիտեին, ի՞նչ զգացին,
ի՞նչ սովորեցին հեքիաթներից: Դասի ընթացքում երեխաները ցուցաբերեցին ակտիվություն
և հետաքրքրություն թեմայի շուրջ: