«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 60 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին:
Մարտի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի 59 աշակերտներ ակտիվորեն մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազակերպվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և փորձեցին իրենց մաթեմատիկական և տրամաբանական ունակություններն ու հմտությունները: |