Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:
Այդ օրը տոն էր բոլոր գրքասերների, գրականություն սիրողների և տոնական էր նաև հ. 45 հիմնական դպրոցի սաների համար:
Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին գրքեր։ Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` թումանյանական շնչով ու ոգով: |