Կավճանկարչություն` նվիրված ՀՀ 100 ամյակին( դասվար` Լ. Այվազյան)
Սեպտեմբերի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի բակը լի էր մանկական անկեղծ ծիծաղով, ուրախությամբ ու խնդությամբ: I ա դասարանի սովորողները` մեր անկախ հանրապետության փոքրիկ քաղաքացիները, դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ կավճանկարչության միջոցով իրենց սերն ու նվիրվածությունը արտահայտեցին հայրենիքի նկատմամբ: Նրանց թոթովախոս շուրթերից հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ.
Փողփողա´ն նորից, իմ սու´րբ Եռագույն,
Քո կարմիր ,կապույտ ու նարնջագույն
Շողերո´վ լցրու աշխարհս Հայոց,
Դարցրո´ւ նրան աննվաճ ամրոց: |