04. 04. 2014թ. 2-րդ գ դասարանում դասվար Արմինե Բաբասյանը կազմակերպել էր բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից` «Փակագծերով արտահայտություններ» թեմայով: Դասի նպատակն էր գիտելիքների համակարգումը, տրամաբանական մտածողության զարգացումը : Թեման ավելի մատչելի դարձնելու և կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու համար խթանման փուլում սովորողները լուծեցին տրամաբանական խնդիրներ, կատարեցին բանավոր թվաբանական հաշվարկներ, քարտային աշխատանքով խնդիրները դասդասեցին ըստ արտահայտությունների, բեմականացրին փոքրիկ հեքիաթ` տարբեր գուրծողությունների կատարման կարգի վերաբերյալ:
Իմաստի րնկալման փուլում սովորողները կատարեցին խմբային որոնողական աշխատանք. Մաթեմատիկայի լեզվով կարդացին տրված արտահայտությունները և աշխատեցին զույգերով` հաշվելով արտահայտությունների արժեքը: Ըստ տրված համառոտագրության` կազմեցին խնդիր և ինքնուրույն լուծեցին:
Կշռադատման փուլում կատարեցին անդրադարձ`ապահովելով դասի ճանաչողական և դաստիարակչական կողմերը:
Դասը հաջողված էր, դինամիկ,աշխույժ և ուսանելի: