Երևանի հ.45 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների մի խումբ սովորողներ ֆրանսերենի ուսուցչուհի Անժելա Բաբելյանի ղեկավարությամբ մասնակցեցին «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպված «Ինչ գիտեմ Ֆրանսիայի մասին» հարցախաղին: Ֆրանսիայի մասին ֆրանսերենով լայնածավալ ու բազմակողմանի տեղեկատվության տիրապետմամբ 45 դպրոցի աշակերտները ակնհայտ առավելությամբ գրավեցին առաջին տեղը: Սովորողներն արժանացան գովասանքի, իսկ ՀՌԱԿ-ի տնօրեն Հ.Վ. Կարապետյանի կողմից դպրոցին շնորհվեց պատվոգիր :