- Ձևավորել պատկերացում նոր աշխարհայացքի, պատկերային նոր համակարգի, նոր գրական լեզվի` խորհրդապաշտության կամ սիմվոլիզմի մասին:
- Սովորողների մոտ արժևորել կյանքի գեղեցկության և շարունակականության գաղափարը «Մթնշաղի անուրջները» բանաստեղծական շարքի փիլիսոփայության հիման վրա:
- Դաստիարակել հայրենասիրություն և սեփական վերաբերմունք հայրենիքի նկատմամբ`ելնելով «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքի հայրենասիրական գաղափարախոսությունից:
Դասի խթանման փուլը սկսվեց մտագրոհով, որի ընթացքում պատասխանելով ուսուցչի հարցերին սովորողները բնորոշեցին Վ. Տերյանին և այն գրական ուղղությունը, որի հետնորդն է հանդիսանում նա` մանրամասնուրեն բնութագրելով խորհդապաշտությունն ու դրա արտահայտման ձևերը Տերյանի պոեզիայում: Այնուհետև պատմեցին գրողի կենսագրությունը`զուգահեռ դիտելով ուսուցչի պատրաստած համանուն շնորհանդեսը: Սովորողները կարողացան շատ գեղեցիկ ներկայացնել Տերյանի «Մթնշաղի անուրջները» շնորհանդեսի աշնանային պատկերների ու աշնանաշունչ երաժշտության ներքո:
Կշռադատման փուլում գրատախտակին գրվեց «Մթնշաղի անուրջները» շարքի բանալի բառերը և հանձնարարվեց կազմել կապակցված խոսք: Աշխատանքը կատարելուց հետո ընթերցեցին այն:
Իմաստավորման փուլում սովորողները ներկայացրին «Երկիր Նաիրի» շարքը գրելու շարժառիթներն ու բնաբանը: Արտասանեցին դուր եկած բանաստեղծություններն ու մեկնաբանեցին:
Վերջում ամբողջացնելով Տերյանիարվեստը`անդրադարձան.
- բանաստեղծական ձևերին` գազել, սոնետ, տրիոլետ («Չեմ դավաճանի ես իմ Նուրդին»),
- ոճական ձևերին` առձայնույթ և բաղաձայնույթ, բերեցին օրինակներ
- հոդվածներին` Համառոտ պատմելով «Հայ գրականության գալիք օրը»
Դասն ուսանելի էր, դինամիկ հագեցած նոր տեխնլոգիաներոով պատրաստված դիդակտիկ նյութերով: