Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » բաց դասեր
Նոյեմբերի 26-ին հ. 45 հիմնական դպր ոցի VIII գ դասարանում անցկացվեց բաց դաս <<Երկրաչափություն>> առարկայից (ուսուցչուհի` Գ. Բաղրամյան):
Դասի թեման էր Շրջանագիծ: Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը: Շրջանագծի շոշափող: Դաս նպատակն էր ամրապնդել և խորացնել գիտելիքները շրջանագծի մասին, զարգացնել տեսական գիտելիքները գործնական խնդիրների լուծման ժամանակ :Սովորողները լուծեցին խնդիրներ, խոսեցին նման երկրաչափական պատկերների կիրառումն առօրյայում:Դասն ուղեկցում էր տեսաժապավենի ցուցադրությամբ:
Категория: բաց դասեր |
Просмотров: 349 |
Добавил: varssh |
Дата: 03.12.2019
|
Նոյեմբերի 18-ին VI գ դասարանի սովորողները ուսուցչուհի Ա. Սահակյանի գլխավորությամբ նե րկայացրեցին բաց դաս Լեոնարդո դա Վինչիի << Ոդիական երախտագիտություն >> թեմայով: Դասը բավականին հետաքրքիր էր, սովորողները տեղեկություններ էին հավաքել հեղինակի մասին, բեմականացրել էին ստեղծագործությունը ` ավելացնելով երկխոսություններ:Ներկայացրեցին Լեոնարդո դա Վինչիին որպես նկարիչ : Ողջ դասի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր երախտագիտության գաղափարը:
Категория: բաց դասեր |
Просмотров: 497 |
Добавил: varssh |
Дата: 03.12.2019
|
1-ին ա դասարանում տոն էր /դասվար՝ Ա. Եղիազարյան/. աշակերտները նշում էին Ա հնչյուն-տառի ծնունդը: Միջավայրը լի էր ուրա խ ու հաճելի տրամադրությամբ: Ամենուրեք թևածում էր մաշտոցյան շունչն ու խորհուրդը՝ ևս մեկ անգամ հաստատելով,որ անմահ է հայոց այբուբենը,երբ հնչում է թոթովախոս մանուկների շուրթերից: Աշակերտների հայեցի խոսքն ու կենսուրախ երգերը անջնջելի տպավորություն գործեցին՝ գրավելով իրենց պարզությամբ ու անմիջականությամբ:
Категория: բաց դասեր |
Просмотров: 391 |
Добавил: varssh |
Дата: 06.11.2019
|
Հոկտեմբերի 18-ին I բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան) անցկացվեց ‹‹Ա›› հնչյուն -տառի շնորհանդես: Աշակերտները ներկայացրեցին իրենց նախաայբբենական շրջանի նախագիտելիքները:: Այնուհետև անտառի բնակիչների օգնությամբ գտան գանձարանի բանալին և բացեցին գանձարանի դուռը: Գանձարանից դուրս եկան ‹‹Ա›› մեծատառը և ‹‹ա ››փոքրատառը: Պատմեցին թեմատիկ նկարը և կատարեցին վանկային և հնչյունային վերլուծություններ: 
Категория: բաց դասեր |
Просмотров: 368 |
Добавил: varssh |
Дата: 06.11.2019
|
Հոկտեմբերի 18-ին Iգ դասարանում հանդիսավոր նշեցին <<Ա>> հնչյուն-տառի շնորհանդեսը(դասվար՝ Ն. Ավետիսյան):Գիտելիքների զարմանահրաշ աշխարհում <<Ա>> տառի մուտքը երեխաների և ներկաների համար վերածվեց հեքիաթային տոնի: Թոթովախոս փոքրիկներն իրենց երգով, դերային խաղով, գեղեցիկ ասմունքով, գիտելիքներով, անկեղծ ու բարի ժպիտներով հիացրեցին ներկաներին: Նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հաղթահարեցին բազմաթիվ փորձություններ և <<Ա>> տառով մուտք գործեցին հայոց այբուբենի գանձարան: Համակարգելով և ամրապնդելով իրենց ունեցած գիտելքները, կարողացան բառերը ենթարկել հնչյունային վերլուծության, վանկատել, ստեղծեցին բառերի կառուցվածքային գծապատկերներ: Խաղացին հետաքրքիր և թեմատիկ խաղեր: Դասը հագեցած էր, բազմաբովանդակ և ուսանելի: Դասին ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ: 
Категория: բաց դասեր |
Просмотров: 402 |
Добавил: varssh |
Дата: 06.11.2019
|
Հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Կենսաբանություն ›› առարկայից (ուսուցչուհի` Գ. Սահրադյան): Դասի թեման` Սնկերի թագավորությունը: Դասի նպատակն էր բացահայտել սովորողների գիտելիքները սնկերի կառուցվածքի և առանջնահատկությունների մասնի: Երեխաները խոսեցին ուտելի և թունավոր սնկերի մասին, սնկերի դերը բնության և մարդու կյանքում, սնկերի բազմազանության մասին:
Դասի ընթացքում օգտագործվեցին ՏՀՏ միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ :Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:
Категория: բաց դասեր |
Просмотров: 415 |
Добавил: varssh |
Дата: 21.10.2019
|
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
 |
Գրառումների պահոց |
|
 |
|