« 1 2 3 4 5 6 7 ... 25 26 »
Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ բաց դաս V ա դասարանում (ուսուցչուհի` Մ. Եղիազարյան) «Ձայնավորների ուղղագրությունն ու ուղղախոսությունը» թեմայով: Դասարանը բաժանվել էր երեք խմբի, որոնք ներկայացնում էին է(ե), օ(ո) և ը ձայնավորների ուղղախոսությունն ու ուղղագրությունը: Երեխաները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և շատ գրագետ ու հետաքրքիր ձևով ներկայացրեցին ձայնավորների ուղղագրական և ուղղախոսական կանոները: Դասը շատ ուսանելի էր, հագեցված դիտակտիկ նյութերով և դինամիկ էր:
Категория: բաց դասեր |
Просмотров: 469 |
Добавил: varssh |
Дата: 14.12.2018
|
Категория: բաց դասեր |
Просмотров: 472 |
Добавил: varssh |
Дата: 11.12.2018
|
Այո, աշունը շքեղ եղանակ է:Այն նման է հեքիաթի:Եվ ինչպես ցանկացած հրաշք, հարազատ է ու դյութող, թանկ է և անփոխարինելի :
Աշնան գեղեցկությամբ տոգորված՝ 3-րդ ա դասարանի աշակերտները /դասվար Արմինե Բաբասյան/ 2018 թ. նոյեմբերի 30-ին ներկայացրին բաց դաս <<Մտորումներ աշնան մասին>> թեմայով: Այն հաստատում էր մի պարզ ճշմարտություն . կյանքում ամեն ինչի ավարտն էլ տխուր է:Տխուր է հատկապես գեղեցիկի ավարտը՝ հյուսված ոսկեզօծ, աննյութեղեն շողերից:
Դասի ժամանակ աշակերտները օգտվեցին <<Վեց մտածող գլխարկներ>> մեթոդից՝ յուրօրինակ դիտանկյուններից վերլուծելով թեման: Աշակերտները ասմունքեցին, ներկայացրին սեփական ստեղծագործությունները, լսեցին դասական երաժշտություն: Դասն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ ապահովելով և՛ դաստիարակչական ,և՛ ճանաչողական կողմերը:
Գնաս բարով, ոսկե աշուն,
Մեր հարազատ, թախծոտ ընկեր,
Քո անսահման վառ գույներում
Անուրջներ կան ոսկեհեր:
Շշուկներում՝ երգեր տխուր,
Հրաժեշտի թախծոտ տողեր՝
Քամու թևով հեռանում են,
Թողնում արցունք-կաթիլներ:
Բայց ես գիտեմ, որ դու շուտով
Գարուն դարձած ետ կգաս
Ու նոր շնչով,նոր երգերով
Ծիլերի մեջ կժպտաս:
Իսկ այսօր՝ բարո՜վ գնաս,
Բարո՜վ գնաս…
Категория: բաց դասեր |
Просмотров: 967 |
Добавил: varssh |
Дата: 11.12.2018
|
Նոյեմբերի 29-ին IX բ դասարանում անցկացվեց բաց դաս «Երկրաչափություն» առարկայից (ուսուցչուհի` Գ. Բաղրամյան): Դասի թեման էր նման եռանկյուններ:
Դասի նպատակն էր ամրապնդել և խորացնել գիտելիքները եռանկյունների մասին, զարգացնել նման եռանկյունների նախնական գիտելիքները, զարգացնել նման երկրաչափական պատկերների մասին նախնական գիտելիքները,մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:
Դասի ընթացքում լրացրեցին երկրաչափական խաչբառը, որը լուծելով սովորողները ստացան հայտնի մաթեմատիկոս` Կառլ Գաուսի խոսքերը: Դասն ուղեկցում էր տեսաժապավենի ցուցադրությամբ :Սովորողները լուծվեցին խնդիրներ, խոսեցին նման երկրաչափական պատկերների կիրառումն առօրյայում:
Категория: բաց դասեր |
Просмотров: 523 |
Добавил: varssh |
Дата: 04.12.2018
|
Նոյեմբերի 23-ին VI ա դասարանում «Մայրենի » առարկայից անցկացվեց բաց դաս: Դասի թեման Շ. Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից հատվածն էր:
Դասը սկսվեց Շ. Ազնավուրի « Ես սպասում եմ քեզ» երգով: Ընթացքում ուսուցչուհին հարցեր ուղղեց աշակերտներին և նրանք կատարեցին բառային աշխատան, բացատրեցին տրված համանուն, հարանուն բառերը, ասացին հոմանիշ բառերի իմաստային տարբերությունները, հականիշ բառերով առած-ասացվածքներ : Դասի բանալի բառերով և արտահայտություններով կազմեցին կապակցված խոսք Ազնավուրի մասին ,նաև Ազնավուրին ներկայացրին որպես գրող, դերասան, երգիչ, հասարակական գործիչ: Ասացին մեծերի կարծիքները մեծ արվեստագետի մասին: Հետո երեխաները կարդացին իրենց շարադրությունները «Ազնավուրն իմ աչքերով» թեմայով: Դասի ընթացքում հնչում էր Շ. Ազնավուրի երգերը:
Категория: բաց դասեր |
Просмотров: 464 |
Добавил: varssh |
Дата: 28.11.2018
|
Նոյեմբերի 14-ին IX բ դասարանի սաներն(ուսուցիչ` Ա. Առաքելյան) «ՆԶՊ» առարկայից անցկացրեցին բաց դաս ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Категория: բաց դասեր |
Просмотров: 467 |
Добавил: varssh |
Дата: 19.11.2018
|
|