Փետրվարի 2-ին V բ դասարանի սովորողների և նկարչության ուսուցչուհի Ա. Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք » խորագրով դաս- միջոցառում:
|
6բ դասարան
Դասղեկ` Տ . Հովհաննիսյան
Դասղեկի ժամ ՝ «Սուրբ Զատիկ»
|
I ա դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ, այցելեցին《Կաքավիկ》 այգի:
Աշակերտները մասնակցեցին <<Ոսկե թռչնատառեր>> կրթական ծրագրին, ծանոթացան Զատկի տոնին: Էքսկուրսիան հետաքրքիր էր և ճանաչողական:
|
Մարտի 20-ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա «Ազգային երգ ու պար» առարկայից: Մրցույթին մասնակցում էին V ա,բ, գ դասարանների աշակերտները: Ժյուրիի կազմում էին ՀՀ ԱԱԳ գիտաշխատող , մի շարք աշխատությունների հեղինակ` Մարգարիտ Սարգսյանը, «Կարին» ավանդական երգ ու պարի պարող` Մխիթար Հովունցը և « Ավետիս» կենտրոնի տնօրեն , կոմպոզիտոր ` Սոնա Ավետիսյանը: Երեխաները ներկայացրեցին ասույթներ Գ. Նժդեհի, Ա. Օզանյանի և Մ. Մելքոնյանի մասին, երգեցին և պարեցին: Միջոցառման վերջում բոլոր աշակերտների հետ « Քոչարի» պարեցին նաև հյուրերը և դպրոցի տնօրենությունը: 1-ին մրցանակ ստացան Vա դասարանի աշակերտները, 2-րդ ` V գ դասարանի աշակերտները, 3-րդ` V բ: Մրցույթը կազմակերպել էր ուսուցչուհի ` Ա. Թամազյանը:
Դահլիճում թևածում էր հայրենասիրական ոգին:
|
Մարտի 27-ին III բ դասարանը (դասվար՝ Ս. Բաղդասարյան) այցելեց «Մամիկի հյուրատուն»։19-րդ դարի տունը, որ հիմա դարձել է հյուրատուն, մանկավարժների է պատկանել: Թե՛ բակը, թե՛ պատշգամբը, թե՛ ողջ տան տարածքն իր՝ տարբեր տեղերից ձեռքբերված կահույքով, ասես մի սիրուն, ջերմ կտոր լինի մեր քաղաքի կյանքից։
|
Մարտի 23- ին հ. 45 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանի աշակերտները (դասվար Ա. Բաբասյան) այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան: Էքսկուրսիան անցավ անչափ հետաքրքիր պարգևելով անմոռանալի պահեր. երեխաներն անթաքույց հիացմունքով լսեցին Սարյանի կյանքի փորձություններով լի պատմությունը, ներկայացրեցին իրենց գիտելիքները` արժանանալով խրախուսանքի: Սովորողները համոզվեցին, որ Սարյանի նկարներում շողշողում է Հայաստանի հավերժությունը:
|
Բաց դաս 5ա դասարանում <<Մայրենի>> առարկայից (ուսուցչուհի` Ա.Փարսադանյան), թեման` Հ.Վարդումյանի <<Երգը>> պատմվածքը։ Դասը հետաքրքիր էր և ուսուցանող։
|
Ծաղկավոր բույսերի թեմայի ամփոփում
VI բ դասարան( դասղեկ` Տ. Հովհաննիսյան)
|
Ծաղկավոր բույսերի թեմայի ամփոփում
VI բ դասարան( դասղեկ` Տ. Հովհաննիսյան)
|
VIII բ դասարանում (ուսուցիչ՝ Ա. Մկրտումյան) անցկացվեց բաց դաս <<Ֆիզիկա>> առարկայից, թեման՝ << Ներքին էներգիա >>:
|
Մարտի 12 -ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները (ուսուցիչ` Ա. Գրիգորյան) բազկամարտի առաջնությունում համայնքում 1-ին տեղ զբաղեցնելու համար պարգևատրվեցին սպորտային հագուստով :
|
Մարտի 12 -ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները (ուսուցիչ` Ա. Գրիգորյան) բազկամարտի առաջնությունում համայնքում 1-ին տեղ զբաղեցնելու համար պարգևատրվեցին սպորտային հագուստով :
|
Բաց դաս «Ռուսերեն» առարկայից VI ա դասարանում (ուսուցչուհի ` Ս. Գասպարյան), թեման` «Մոր ձեռքերը» : Դասը շատ հետաքրքիր և ուսուցանող էր:
|
II ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացան յուրօրինակ ու հետաքրքիր միջոցառմամբ։
《Գարունը նման է մայրիկիս》խորագիրը կրող միջոցառումը սովորողների անկեղծ ու ջերմ սիրո խոստովանությունն էր աշխարհի բոլոր մայրերին.
Մայրիկները գարուն են
Եվ արև են միշտ բուրում,
Ծաղիկներից անուշ են,
Ծաղկից անուշ են բուրում։
|
Մարտի 4-ին տեղի ունեցավ համայնքային բազկամարտի առաջնություն: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի թիմը( ուսուցիչ Ա. Գրիգորյան ) գրավեց I պատվավոր հորիզոնականը :
|
Երևանի համար 45 հիմնական դպրոցի «Էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» խմբակի նպատակն է աշակերտների մեջ զարգացնել ինքնուրույն գեղարվեստական, դեկորատիվ արվեստի արժեքներ ստեղծելու կարողություններ, հմտություններ, պատրաստել դեկորատիվ իրեր, տարբերակել ստեղծագործական ամենատարբեր, յուրատեսակ աշխատանքների համար առաջին հայացքից ոչ պիտանի տարբեր նյութերի հատկությունները, տեսակավորել՝ ըստ այդ հատկությունների, արժևորել և դրանց հատկություններին համապատասխան օգտագործել, երկրորդ կյանք տալ թափոններին, ինչպես նաև զարգացնել Էկո կրթությունը ոչ միայն աշակերտական, այլ նաև ծնողական համայնքում։
Այս անգամ «Էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» խմբակի անդամները, վերամշակելով թափոնները, պատրաստել են ամենատարբեր գեղեցիկ իրեր՝ ըստ հատկությունների և դրանց երկորոդ կյանք տվել:
|
|