Մարտի 23- ին հ. 45 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանի աշակերտները (դասվար Ա. Բաբասյան) այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան: Էքսկուրսիան անցավ անչափ հետաքրքիր պարգևելով անմոռանալի պահեր. երեխաներն անթաքույց հիացմունքով լսեցին Սարյանի կյանքի փորձություններով լի պատմությունը, ներկայացրեցին իրենց գիտելիքները` արժանանալով խրախուսանքի: Սովորողները համոզվեցին, որ Սարյանի նկարներում շողշողում է Հայաստանի հավերժությունը: |