Մարտի 20-ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա «Ազգային երգ ու պար» առարկայից: Մրցույթին մասնակցում էին V ա,բ, գ դասարանների աշակերտները: Ժյուրիի կազմում էին ՀՀ ԱԱԳ գիտաշխատող , մի շարք աշխատությունների հեղինակ` Մարգարիտ Սարգսյանը, «Կարին» ավանդական երգ ու պարի պարող` Մխիթար Հովունցը և « Ավետիս» կենտրոնի տնօրեն , կոմպոզիտոր ` Սոնա Ավետիսյանը: Երեխաները ներկայացրեցին ասույթներ Գ. Նժդեհի, Ա. Օզանյանի և Մ. Մելքոնյանի մասին, երգեցին և պարեցին: Միջոցառման վերջում բոլոր աշակերտների հետ « Քոչարի» պարեցին նաև հյուրերը և դպրոցի տնօրենությունը: 1-ին մրցանակ ստացան Vա դասարանի աշակերտները, 2-րդ ` V գ դասարանի աշակերտները, 3-րդ` V բ: Մրցույթը կազմակերպել էր ուսուցչուհի ` Ա. Թամազյանը:
Դահլիճում թևածում էր հայրենասիրական ոգին:
|