Երևանի համար 45 հիմնական դպրոցի «Էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» խմբակի նպատակն է աշակերտների մեջ զարգացնել ինքնուրույն գեղարվեստական, դեկորատիվ արվեստի արժեքներ ստեղծելու կարողություններ, հմտություններ, պատրաստել դեկորատիվ իրեր, տարբերակել ստեղծագործական ամենատարբեր, յուրատեսակ աշխատանքների համար առաջին հայացքից ոչ պիտանի տարբեր նյութերի հատկությունները, տեսակավորել՝ ըստ այդ հատկությունների, արժևորել և դրանց հատկություններին համապատասխան օգտագործել, երկրորդ կյանք տալ թափոններին, ինչպես նաև զարգացնել Էկո կրթությունը ոչ միայն աշակերտական, այլ նաև ծնողական համայնքում։
Այս անգամ «Էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» խմբակի անդամները, վերամշակելով թափոնները, պատրաստել են ամենատարբեր գեղեցիկ իրեր՝ ըստ հատկությունների և դրանց երկորոդ կյանք տվել: |