Նոյեմբերի 25-ին III բ դասարանի աշակերտները (դասվար՝ Ս. Բաղդասարյան) այցելեցին Լոսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։ Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։ Աշակերտները մասնակցեցին գաթա պատրաստելու գործընթացին և վայելեցին իրենց ձեռքով պատրաստած գաթան։Էքսկուրսիան անցավ բավականին հագեցած ու հետաքրքիր։ Աշակերտները վերադարձան մեծ տպավորություններով։
|
Նոյեմբերի 27_ին III գ դասարանի սաների (դասվար` Լ.Մանուկյան)մասնակցությամբ կայացավ <<Աշնան գույներ>>խորագրով ցերեկույթը։
Ողջ ցերեկույթի ընթացքում դահլիճում թևածում էր ջերմ մթնոլորտ։
|
Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր «Կանաչ Երևան» միջոցառումը, որին մասնակցում էր Երևանի հ. 45 հիմնական դպրոցի էկո-ակումբի աշակերտները: Էկո –ակումբի աշակերտները ցուցադրեցին իրենց աշխատանքները և նաև մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգում կազմակերպված ծառատունկին:
|
Դպրոցական օլիմպիադա 《ՆԶՊ》առարկայից
|
Նոյեմբերի 22-ին աշակերտների հետ հանդիպում ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիաննա Ավետիսյանը, ում ուղեկցում էր նաև նույն բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության կապիտան Գոռ Գաբրիելյանը։ Նրանք տարբեր բարձր դասարանների աշակերտների հետ զրույց-հանդիպում անցկացրին «Անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու, արատավոր երևույթի և դրա հասցրած վնասների մասին» թեմայի շուրջ:

Էքսկուրսիա դեպի Դիլիջան
IX գ դասարան (դասղեկ` Մ. Գալստյան)
|
|