Նոյեմբերի 22-ին աշակերտների հետ հանդիպում ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիաննա Ավետիսյանը, ում ուղեկցում էր նաև նույն բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության կապիտան Գոռ Գաբրիելյանը։ Նրանք տարբեր բարձր դասարանների աշակերտների հետ զրույց-հանդիպում անցկացրին «Անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու, արատավոր երևույթի և դրա հասցրած վնասների մասին» թեմայի շուրջ:
|