Նոյեմբերի 25-ին III բ դասարանի աշակերտները (դասվար՝ Ս. Բաղդասարյան) այցելեցին Լոսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։ Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։ Աշակերտները մասնակցեցին գաթա պատրաստելու գործընթացին և վայելեցին իրենց ձեռքով պատրաստած գաթան։Էքսկուրսիան անցավ բավականին հագեցած ու հետաքրքիր։ Աշակերտները վերադարձան մեծ տպավորություններով։ |