Արի ուրախ դիմավորենք
Ամանորի տոնը բարի,
Ուրախություն, սեր նվիրենք,
Խինդն աշխարհի որ վարարի...
|
Դեկտեմբերի 15-ին Էրեբունի վարչական շրջանի կողմից կազմակերպած «Տարվա սպորտային մրցանակաբաշխություն»միջոցառմանը պարգևատրվեցին «Երևանի հ. 45 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Պարոնյանը, ուսուցիչներ Ա. Գրիգորյանը , Ա. Առաքելյանը և սովորողները ։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
|
Դեկտեմբերի 15-ին III բ դասարանում (դասվար՝ Ս. Բաղդասարյան) մաթեմատիկա առարկայից տեղի ունեցավ բաց դաս։ Թեման էր՝ «Խնդրի պայման։ Խնդրի պաhանջ»։ Դասի ընթացքում աշակերտներն ամփոփեցին իրենց կատարած նախագծային աշխատանքը։ Ուսումնասիրեցին խնդրի պայմանն ու պահանջը, կատարեցին դիտարկումներ, վերլուծություններ։ Խմբային աշխատանքի միջոցով կատարեցին մի շարք առաջադրանքներ, որոնք միտված էին ուսումնասիրվող թեմայի ամրապնդմանը։
Դասն անցավ հետաքրքիր ու բովանդակալից։
|
Սիրենք մեր հողը,
Լեզվի նման մայրենի,
Հիշե՛նք՝դրախտն իսկական
Տուն-օջախն է հայրենի։
Դեկտեմբերի 14- ին IV բ դասարանում կայացավ բաց դաս՝ «Հայրենիք» թեմայով։Երեխաները կատարելով ճանապարհորդություն և խորացրեցին իրենց ճանաչողական հետաքրքրությունները հայրենիքի մասին։ Արժևորելով հայրենիքը, կարևորեցին հայրենի հողը:
|
Դեկտեմբերի 13_ին III գ դասարանի աշակերտները(դասվար`Լ.Մանուկյան) ներկայացրեցին բաց դաս 《Մայրենի》 առարկայից <<Առակի ծնունդը>>թեմայով։Դասն իրականացվեց Smart
notebook ծրագրով։Դասն անցավ հետաքրքիր և բովանդակալից։
|
<< Գիտելիքը գանձարան է, իսկ սովորելու կարողությունը այդ գանձարանի բանալին է>>:
Iա դասարան (դասվար՝ Ն. Ավետիսյան):
|
Դպրոցական օլիմպիադա 《Քիմիա》առարկայից
|
Դպրոցական օլիմպիադա 《Կենսաբանություն》առարկայից
|
Դպրոցական օլիմպիադա 《Մաթեմատիկա》առարկայից
|
II ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին Հայաստանի բնության պետական թանգարանում։
Էքսկուրսիայի արդյունքում ձևավորվեց էկոլոգիական մշակույթ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները։ Սովորողները բացահայտեցին Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակները, քննարկեցին բնապահպանական հարցեր և եկան այն եզրակացության, որ.
-Եթե բոլորս միավորվենք
Եվ շրջապատը մեր մաքուր
պահենք,
Կունենանք անխոս առողջ
ու շիտակ
Հեքիաթային մի մոլորակ...
Լ. Այվազյան
|
|