Քիչ է լինում,երբ իրար կողքի են ուրախությունը ,հուզմունքն ու բաժանման թախիծը, «Մնաք բարով»_ն այսչափ հուզիչ է ու սիրառատ…
Հունիսի 2 _ ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանի աշակերտները հրաժեշտի խոսքն ասացին իրենց ուսուցչուհի Լիլիթ Այվազյանին։ Մարդ, մանկավարժ ու ընկեր, ով բացեց գիտելիքի աշխարհն իր սաների համար, եղավ մանկավարժ և հայի իդեալ: Սիրո ու խիզախության սերմեր ցանելով աշակերտների հոգում՝ ուղեկցեց նրանց դեպի պատանեկություն։ Բարի երթ մաղթենք նրանց, ովքեր ավարտում են կյանքի մի փուլ և մուտք գործում ավելի հասուն կյանք։
|
Մայիսի 31-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Աշակերտական Խորհրդի ՝9-րդ դասարանների աշակերտներն այցելեցին Երևանի պետական համալսարան ՝ մասնագիտական կողմնորոշման համար:
|
II ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ն. Բաղդասարյան) այցելեցի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
|
Просмотров: 146 |
Добавил: varssh |
Дата: 03.06.2022
|
Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի ուրախ , ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն ,որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ:
|
Մայիսի 27-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Աշակերտական Խորհուրդը մասնակցեց 《Երիտասարդները հանուն զարգացման》հիմնադրամի 10-րդ հոբելյանական ԼԱՄՓ (Լինելով ակտիվ՝ միացիր փոփոխությանը) միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները խոսեցին իրենց հուզող հիմնախնդիրների մասին։Դրանից հետո ունեցան նաև պանելային քննարկում։Շատ կարևոր ու հետաքրքիր փորձ եղավ աշակերտների համար։
|
Մայիսի 29-ին III գ դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: ՈՒսումնաճանաչողական այց- էքսկուրսիայի առաջին կանգառը Վ. Համբարձումյանի տուն-թանգարանն էր, որտեղ աշակերտներին ներկայացվեց գիտնականի կյանքն ու գիտական գործունեությունը: Այնուհետև Պլանետարիումում երեխաները ծանոթացան տիեզերքին, մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին: Զբոսնեցին աստղադիտարանի ամբողջ տարածքով, ծանոթացան պատմությանը, կառույցներին, դրանց նշանակությանը: Իսկ վերջում տեսան աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, որի տրամագիծը 2,6 մետր է: Երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և հրաշալի տպավորություններով վերադարձան Երևան։
|
|