Հունիսի 7-ին հ. 45 հիմնական դպրոցի տարրական դասարանների սովորողները մասնակցեցին 《Առաքելություն Հայաստան》կազմակերպության կողմից կազմակերպած 《Ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգի մասին իրազեկում》թեմայով դասընթացին։
Դասընթացը հետաքրքիր էր և ուսանելի։ Անկաշկանդ մթնոլորտում երեխաներն ակտիվ պատասխանում էին դասընթացավարի հարցերին, ուղղում էին իրենց հետաքրքրող հարցերը։
Բոլոր մասնակիցներին տրվեցին ներկելու համար նախատեսված ուսուցողական ալբոմներ՝ 《Վտանգավոր գտածոներ》վերնագրով։