Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի ուրախ , ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն ,որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ: |