Մայիսի 29-ին III գ դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: ՈՒսումնաճանաչողական այց- էքսկուրսիայի առաջին կանգառը Վ. Համբարձումյանի տուն-թանգարանն էր, որտեղ աշակերտներին ներկայացվեց գիտնականի կյանքն ու գիտական գործունեությունը: Այնուհետև Պլանետարիումում երեխաները ծանոթացան տիեզերքին, մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին: Զբոսնեցին աստղադիտարանի ամբողջ տարածքով, ծանոթացան պատմությանը, կառույցներին, դրանց նշանակությանը: Իսկ վերջում տեսան աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, որի տրամագիծը 2,6 մետր է: Երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և հրաշալի տպավորություններով վերադարձան Երևան։ |