Պատմուոթյան ուսուցչուհի Ս. Գևորգյանն իր բաց դասն անցկացրեց Սուրբ Էջմիածնի համալիրի «Հռիփսիմե», «Գայանե» և « Մայր
աթոռ» տաճարներում:Աշակերտները տպավորված էին իրենց ուսուցչի մեկնաբանությամբ ուղեկցվող` ազգային հոգևոր հուշարձանների , հնավայրերի
պեղումներից ցուցադրված հարուստ նյութերի, ձեռագրերի ու արվեստի մեծարժեք կոթողների դիտումներից:
|
«Երեբունի - երևան - 2795» տոնակատարությունը, որն անցկացվեց հոկտեմբերի 11-ին և 12-ին, կրում էր «Իմ սրտի ուղեկից» նշանաբանը: Տոնակատարության մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին «Էրեբունի» թանգարան-արգելոցի հարակից հրապարակում` փողոցի եկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ: Միջոցառումն անցավ տոնական ուրախ մթնոլորտում, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցավ հ.45 հիմնական դպրոցի աշակերտները և մանկավարժական կոլեկտիվը տնօրեն` Մ. Փաշայանի ղեկավարությամբ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը շնոհակալագիր է հանձնել Երևանի հ.45 դպրոցի կոլեկտիվին և Նարեկ Բալդրյանին (6ա դաս.) «Երեբունի - երևան - 2795» տոնակատարությանն ակտիվ մասնակցելու համար:
|
|