Դասը սկսվեց «азбука» և «алфавит» բառերի ծագումնաբանության և նշանակության բացատրությամբ, սովորողները տվեցին ռուսաց լեզվի այբբուբենի կառուցվածքային առանձնահատկության մեկնաբանությունը: Ռուսերեն «алфавит» -ը համեմատեցին հայերեն, ֆրանսերեն, անգլերեն այբբունների հետ: Այնուհետև ուսուցչուհին երեխաներին սալիկահանդեսի ցուցադրման ուղեկցությամբ սովորողներին ներկայացրեց սլավոնական այբբուբենի հեղինակ` Կիրիլը և Մեֆոտիյը, հակիրճ պատմեց նրաց կենսագրությունը:
Ֆիզկուլտ դադարից հետո սովորողները կատարեցին մի քանի առաջադրանք.
1. 1. Լրացրեցին բաց թողնված տառերը В_рона, л_жка, в_ногр_ад, тр_вка, кн_га, ст_л, шк_ла, цв_ток բառերում և դրանցով կազմեցին նախադասություններ:
2. 2. {C}Պատասխանեցին տառերի դիրքային տեղորոշմանը վերաբերվող ուսուցչի հարցերին:
3. 3.{C}Տրված բառերը դասավորեցին ըստ այբբենական կարգի:
Դասի ամենահետաքրքիր մասն էր կազմում երեխաների հորինած հեքիաթները, որոնց հերոսները տառերն էին, ինչպես նաև այդ հեքիաթների գունային հետաքրքիր լուծումներ գտած նկարչական ներկայացումները: Որից հետո դիտեցին «победа« պատմության հիման վրա ուսուցչի պատրաստած սալիկահանդեսը:
Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, ՏՀՏ-ի կիրառությամբ, ուսանելի էր: