9բ դասարանում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպեց բաց դաս «Ինչու՞ սովորեմ անգլերեն» թեմայով:Սովորողները շատ լավ պատկերացնում էին անգլերենի իմացության կարևորությունը, քանի որ, ինչպես նշեցին նրանք, աշխարհում ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող լեզուն է:Գրեթե 700 միլիոն մարդ խոսում է անգլերեն( որպես օտար լեզու): Լեզուն ունի հարուստ բառապաշար : Աշխարհի համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը անգլերենով է: Աշխարհի 5 ամենամեծ հեռարձակման կենտրոնների (CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է: Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում հաղորդակցվում են անգլերենով և այլն: Դասի ժամանակ կազմակերպվեց երկխոսություններ, որին մասնակցեց ամբողջ դասարանը: Սովորողները բեմադրեցին երկխոսոթյուն սրճարանում: Ասացին թևավոր խոսքեր լեզվի մասին և անգլերեն բառերով կազմեցին պրիզմա: Վերջում կատարեցին անրադարձ և եկան այն եզրակացության, որ նշված փաստերը համոզիչ մոտիվացիա են հանդիսանում անգլերենին տիրապետելու համար: 07.11.2013թ.
|
|