Նոյեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀՀ կրթության գիտության նախարարության համագործակցության շրջանակ- ներում իրականացվում է արդեն 10 տարի: Մրցույթի մասնակից. հ.45 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սեդա Հարությունյանը հաղթահարել է վերոհիշյալ մրցույթի բոլոր փուլերը, քաղաքային փոիլում գրավել I տեղը: Սեդա Հարությունյանը արժանացել է պատվոգրի և դրամական պարգևի: