Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 04.05.2024, 17:45



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 24 25 »

Մայիսի 11-ին V ա դասարանում(ուսուցչուհի` Ա. Հակոբյան ) բաց դաս էր, թեման` «Նամակ: Մեծերի նամակները»: Դասը սկսվեց նամակ բառի բացատրությամբ: Երեխաները պատմեցին նամակի կառուցվածքը, ապա ներկայացրին Հովհաննես Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Տերյանի, Կոմիտասի, Ե. Չարենցի, Ջեկ Լոնդոնի, Գ. Մարկեսի նամակները: Հնչեցին թևավոր խոսքեր, շրջասույթներ,կատարվեց բառային աշխատանք: Կշռադատում փուլում երեխաները նշեցին, որ մեծերի նամակները սովորեցնում են բարեսրտություն, աշխատասիրություն, հայրենասիրություն, ազնվություն, սովորեցնում են ապրել հույսով, հավատով, սիրով: Նշվեց, որ նամակները լինում են նաև չափածո: Արտասանեցին Ա. Կիրակոսյանի «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը: Իսկ հետո հնգյակ մեթոդի օգնությամբ վերհանվեց բանաստեղծության հիմնական գաղափարը: Երեխաները կարդացին իրենց նամակները: Ուսուցչուհին հանձնարարեց տնային աշխատանք`«Հաղթանակի բերկրանքը» թեմայով շարադրություն: 
Դասի վերջում ուսուցչուհին արտասանեց Պ. Սևակի «Օրհնություն» բանաստեղծությունը : Իսկ հետո հնչեց Ա. Կիրակոսյանի բառերով գրված «Այնպես ուզում եմ …» երգը:

Категория: բաց դասեր | Просмотров: 615 | Добавил: varssh | Дата: 17.05.2018

Ապրիլի 13-ին III բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան) անցկացվեց մաթեմատիկական ցերեկույթ` «Որախ մաթեմատիկա» խորագրով: Աշակերտները բաժանվեցին «Կարմիր»,«Կապույտ», «Նարնջագույն» թիմերի: Թիմերն ասեցին իրենց ողջյունի խոսքերն ու ներկայացրեցին ինչպես են առաջացել համրանքը և թիվը: Հովհաննես Թումանյանի հեքիաթների միջոցով ներկայացրեցին խնդիրներ` « Կիկոսի մահը»,«Անբան Հուռին»: Յուրաքանչյուր թիմին առաջադրվեց հարցեր և մրցույթի վերջում ստացան հավասար միավորներ ու խրախուսագրեր:

Категория: բաց դասեր | Просмотров: 494 | Добавил: varssh | Дата: 18.04.2018

Մարտի 21-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար՝ Ռ. Տիգրանյան) կազմակերպել էին միջոցառում «Հավերժի ճամփորդը» խորագրով։ Երեխաները թեման ներկայացրեցին հայրենասիրական ոգով և հայրենիքի հանդեպ մեծ սիրով ու ջերմությամբ։ Ընթացքում այն համեմեցին երգ ու պարով, որը համահունչ էր թեմային։ Թող որ մեզանից յուրաքանչյուրի սրտում հայրենասիրությունն իր ուրույն տեղն ունենա։

Категория: բաց դասեր | Просмотров: 409 | Добавил: varssh | Дата: 03.04.2018

Փետրվարի 8-ին IIIգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից (դասվար՝ Ն. Ավետիսյան): Դասի թեման՝ «Մարդու զգայարանները»: Առավել ուշադրություն դարձվեց մարդու առողջությանը, հիգիենայի կանոններին, օգտակար սննդին, վնասակար սովորություններին, որն էլ ներկայացրեցին խաղի տեսքով: Մարդու հինգ զգայարաններն աշակերտները դարձրեցին թերթիկներ և գեղեցիկ ծաղիկ պատրաստեցին, որի առէջը մարդու ուղեղն էր: Մեթոդական բազմազանությամբ հագեցած արդյունավետ դաս էր՝ արդիական, ուսանելի և բովանդակալից: Աշակերտները ակտիվ էին, ունեին հարուստ բառապաշար և հղկված խոսք: Դասին ներկա էին փոխտնօրենները, ուսուցիչներ և ծնողներ: Բոլորը հեռացան շատ տպավորված:

Категория: բաց դասեր | Просмотров: 792 | Добавил: varssh | Дата: 15.02.2018

    Открытый урок в 6 а классе
Тема урока:Наш друг спорт. 
Целъ урока: закрепить прйденный материал, обогатитъ славарный запас,активизироватъ новую лексику, воспитать любовь к спорту и физкультуре.
Урок начался с переклички. Вспомнили слова, написанные на мраморной плите в Древней Греции, рассказали о пользе бега и об истории зарождения Олимпийских игр, посмотрели символы Олимпиады, обьяснили и назвали девиз Олимпийских игр.
Учительница рассказала о Пьере Кубертене, о его роли в возраждении Олимпийских игр, показала на слайд шоу его портрет.
Учащийся рассказали о зарождении разных видов спорта и о роли спорта в жизни великих людей. Рассказали и об армянских спортсменах. Ответы учеников было оценены. Провели большую словарную работу,диалоги, шуточные рассказы. Вспомнили пословицы и поговорил о спорте, восстановили диалоги, используя местоимения в дательном падеже.

Категория: բաց դասեր | Просмотров: 418 | Добавил: varssh | Дата: 15.02.2018

Դեկտեմբերի 22–ին IV ա դասարանում Ամանորին նվիրված ամփոփիչ դաս-միջոցառում էր: Ամփոփվեցին մրցույթների արդյունքները, հայտնի դարձան տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվածների անունները: Բոլորն արժանացան պատվոգրի:

Категория: բաց դասեր | Просмотров: 483 | Добавил: varssh | Дата: 26.12.2017

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024