Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 27.04.2024, 15:26



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
1 2 3 ... 24 25 »

     18.02.2022թ. III բ  դասարանում հեռավար անցկացվեց բաց դաս <<Մայրենի>> առարկայից : Դասի թեման էր <<Հայոց հրաշքը՝ Մեսրոպ Մաշտոց>>:

Категория: բաց դասեր | Просмотров: 124 | Добавил: varssh | Дата: 23.02.2022

Ապրիլի 13-ին կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ա. Սրվաստյանը 5ա դասարանում <<Կերպարվեստ>> առարկայից անցկացրեց ինտեգրման մեթոդով բաց դաս հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանի հետ <<Գարունը արվեստում>> թեմայով։

Սովորողները խոսեցին արվեստի տեսակների, ինչպես նաև գարնան գեղեցկության ու նրա արթնացրած զգացողությունների մասին։Ցուցադրեցին իրենց նկարած գունեղ ու գեղեցիկ աշխատանքները։ Ընկ. Սրվաստյանը ներկայացրեց Մհեր Աբեղյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, հայ մեծ բնանկարիչ Գ. Բաշինջաղյանի և այլազգի հայտնի նկարիչների մասին տեղեկություններ` ցուցադրելով նրանց աշխատանքները։ Սովորողները գարնան մասին բանաստեղծություններ արտասանեցին, կարդացին շարադրություններ <<Զրույց գարնան հետ>> թեմայով, գարունը ներկայացրին կնոջ և աղջկա պատկերով։

Դասի ընթացքում հնչում էին Չայկովսկու <<Ծաղիկների պարը>>, Վիվալդիի <<Գարուն>> և Շոպենի <<Գարնանային վալս>> ստեղծագործությունները։ Գեղեցիկ երաժշտության ներքո սովորողները նկարեցին գարնանային կոմպոզիցիաներ և մեկը մյուսին շարունակելով` ավարտեցին ուսուցչուհու հարձնարարած նկարը` ստանալով ծառի ծաղկած ճյուղ։

Դասը հետաքրքիր էր, բազմաբովանդակ և ուսուցանող։

Категория: բաց դասեր | Просмотров: 232 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 8-ին ռուսաց լեզվի ուսուցչուհի Սեդա Գասպարյանը 5ա դասարանում անցկացրեց բաց դաս <<Բալենու ճյուղ>> թեմայով։

Դասի ընթացքում սովորողներն ակտիվ պատասխանում էին ուսուցչուհու հարցերին, ռուսերենով ազատ արտահայտում իրենց մտքերը։ Ուսուցչուհին դասի ընթացքում կիրառում էր տարբեր մեթոդներ։ Սովորողները կազմեցին Վենի դիագրամ, բացատրեցին <<բարություն>> բառը և այդ բառի շուրջ կազմեցին բառախումբ, հիշեցին հեքիաթներ բարության մասին, կարողացան հետևություններ անել։ Դասին օգտագործեցին դիդակտիկ նյութեր։ Դասը չափազանց հետաքրքիր էր, բովանդակալից, ուսուցանող և դաստիարակող։

Категория: բաց դասեր | Просмотров: 198 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Պահպանել բնությունը նշանակում է պահպանել հայրենիք:

Մ. Պրիշվին

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի V բ դասարանում ‹‹Բնագիտություն ›› առարկայից անցկացվեց բաց դաս ՝ ‹‹ Ջրոլորտ›› թեմայով (ուսուցչուհի՝ Ա. Մկրտումյան):

Ամփոփիչ դասի նպատակն էր զարգացնել սովորողների ճանաչողական հետաքրքրասիրությունը, տրամաբանական մտածողությունը, սերմանել էկոլոգիական մշակույթի տարրեր, արթնացնել բնությունը խնայելու , պահպանելու ցանկություն:Դասը հետաքրքիր էր , բովանդակալից ու ուսուցանող:

Категория: բաց դասեր | Просмотров: 188 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Փետրվարի 26.ին 9Ա դասարանում հայոց լեզվից բաց.դաս էր։

Ուսացչուհի Ռուզան Հատիմոսյանը ամփոփեց << Բարդ նախադասություն>> թեման։

Պաուլո Կուելոյի պատմվածքներից մեկի հիման վրա աշակերտները անծանոթ տեքստի հենքի վրա ակտիվորեն մասնակցությամբ ներկայացրին բարդ նախադասության տեսակները, բնութագրիչները, տեսակների նմանությունն ու տարբերությունները, կետադրությունն ու կապակցման միջոցները։

Աշակերտների ձեռքրով արված բազմաթիվ գծապատկերների և ժամանակակից մեթոդների շնորհիվ դասը ավելի համեմվեց, ու աշակերտները ցույց տվեցին լեզվական բարձր հմտություններ և իմացություն։

Категория: բաց դասեր | Просмотров: 171 | Добавил: varssh | Дата: 12.03.2021

Փետրվարի 24-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանում բաց դաս էր:

Դասի նյութը՝ Հովհաննես Թումանյանի ‹‹Թմկաբերդի առումը››պոեմը , նպատակը՝ հերոսականության մարդկային առաքինության , մարդու անցողիկ կյանքի արժեքավորումը և վեհ գործերի անմահության գաղափարի դրվատումը:

Երեխաները պատմեցին , վերլուծեցին պոեմի կերպարները, անգիր հատվածներ ասացին: Կարդացին թևավոր խոսքեր, ասույթներ, գործի անմահության փառամոլոթյան մասին: Բանալի բառերով կառուցեցին պրիզմա, օգտագործեցին ‹‹Բլումի երիցուկ›› ուսուցման մեթոդը : Դասի վերջում դիտեցին հատված Ալ.Սպենդիարյանի ‹‹Ալմաստ›› օպերայից: Դասը հետաքրքիր էր , բովանդակալից ու հաջողված:

Категория: բաց դասեր | Просмотров: 299 | Добавил: varssh | Дата: 27.02.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024