Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 06.05.2024, 02:03



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 24 25 »

2018թ. հոկտեմբերի 27-ին՝աշնանային ջերմ ու բարի մի օր, մենք՝ 3-րդ ա դասարանի աշակերտներս, դասղեկ Արմինե Բաբասյանի ղեկավարությամբ այցելեցինք հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարան:
Շրջում էինք մենք կարծես հմայված՝
Ողջ դար հիշեցնող վայրկյանների մեջ
Ու զգում քո շունչը,մեծ բանաստեղծուհի,
Դիտում գանձերը,որ դու ես ստեղծել,
Լսում պատմություն,որ դու ես ապրել,
Տեսնում աշխարհը քո իսկ աչքերով
Ու տառապանքը՝ քո իսկ հույզերով:
Մտորումներով քայլեցինք երկար՝
Մեզ հետ տանելով բարի մի սփոփանք,
Որ քո հետնորդն ենք ու չենք դադարի
Կարդալ ու գրել լեզվով մայրենի:

Категория: բաց դասեր | Просмотров: 431 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

2018թ. հոկտեմբերի 25-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Փարսադանյանը 5բ դասարանում անցկացրեց բաց դաս Մկրտիչ Կորյունի <<Այգեպան Մոսին>>թեմայով: Սովորողները պատմեցին Կորյունի կենսագրությունը, ներկայացրին հեքիաթի տեսակները, պատմեցին <<Այգեպան Մոսին>> հեքիաթը: Հեքիաթը բեմականացրին: Գրատախտակին կատարեցին բառակազմական և հոմանիշային աշխատանքներ: Բնութագրեցին այգեպանին և արքային , ասացին առած-ասացվածքներ միասնության, արդարության, ազնվության, ագահության մասին: Թվարկեցին գյուղատնտեսական գործիքների և գյուղտեխնիկայի անուններ: Նշեցին այգու, արտի, բանջարանոցի, անտառի, դաշտի և անապատի տարբերությունը՝ միաժամանակ էկրանին ցույց տալով նրանց նկարները:Երեխաները թվարկեցին նաև պտղատու և վայրի ծառերի, թփերի, ընդեղենի, ծաղիկների անուններ: Խոսվեց ծիրանափողի մասին: Այգեպանի աշխատանքները համեմատեցին նկարչի, քանդակագործի և ոսկերչի աշխատանքների հետ:Թվարկեցին այլ մասնագիտություններ: Դիտեցին ոճաբանի և այգեպանի համատեղ աշխատանքներով ստեղծված այգիների նկարներ, վատմանի վրա ստեղծեցին իրենց այգին: Սովորողները խոսեցին նաև ծառերը ցրտահարությունից փրկելու միջոցների մասին: Այգեպանին և արքային համեմատեցին անցած հեքիաթների հերոսների հետ: Երգեցին <<Ջա՜ն, այգեպա՛ն>> երգը: Սովորողներն ակտիվ էին, ոգևորված:
Դասը հետաքրքիր էր, բովանդակալից, ուսուցանող: Այն նաև շատ դաստիարակչական էր: Դասին ներկա էին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչներ և ծնողներ:

Категория: բաց դասեր | Просмотров: 2301 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Հոկտեմբերի 19-ին I բ դասարանում (դասվար՝ Ռ․ Տիգրանյան) տիրում էր ուրախ տրամադրություն։Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ և մեծ Մաշտոցին արժանի ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն։

Категория: բաց դասեր | Просмотров: 387 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Հոկտեմբերի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 1գ դասարանում կայացավ «Ա» տառի շնորհանդես-բաց դասը: Դասն անցավ բավականին հետաքրքիր: Սեպտեմբերի մեկին գիտության մոլորակում հայտնված մեր փոքրիկներն այդ օրը գտան այդ մոլորակի ամենակարևոր ուղիներից մեկի՝ գրաճանաչության դուռը բացող կախարդական բանալին: Կարծում ենք՝ այդ ուղին լի է լինելու անհաղթահարելի թվացող խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ համոզված, որ դրանք կհաղթահարվեն մեր սիրելի ուսուցչի օգնությամբ: Ուստի, ուրախ ենք և հպարտ, որ մեր փոքրիկներն այդ ճանապարհն անցնելու են Ա. Յազուլյանի ուղեկցությամբ:

Категория: բաց դասեր | Просмотров: 472 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

<<Ժողովուրդն իմաստուն է>>թեմայի շրջանակներում 2ա դասարանում անցկացվեց բաց դաս: Բաց դասի թեման էր <<Երեք աղջիկների հեքիաթը>>: Բառախաղ, հաշվելուկ:
Դասի ընթացքում երեխաները կատարեցին խմբային աշխատանքներ, ներկայացրին իրենց գիտելիքները բանահյուսության ժանրի վերաբերյալ:

Категория: բաց դասեր | Просмотров: 703 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Հոկտեմբերի 17-ին IX գ դասարանում անցկացվեց բաց դաս <<Կենսաբանություն>> առարկայից (ուսուցչուհի` Գ. Սահրադյան): Դասի թեման էր <<Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ>>: Դասի նպատակն էր ուսուցանել վիրուսների կառուցվածքի առանձնահատկությունների դերը բնության մեջ և կյանքում: Լուսապատկերների, տեսանյութերի միջոցով ներկայացրեցին,պատմեցին վիրուսիների տեսակների, տարածման եղանակների մասին: Անդրադարձան վիրուսալոգիայի զարգացման պատմությանը և խոսեցին նաև կենսաբանական զենքերի, դրանց առանձնահատկությունների մասին: Դասն անցավ հետաքրքիր վերլուծությունների և աշխույժ շփման շրջանակներում:

Категория: բաց դասեր | Просмотров: 377 | Добавил: varssh | Дата: 19.10.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024