Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 18.05.2024, 14:04



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [496]
միջոցառումներ [138]
բաց դասեր [146]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 24 25 »

,,Ա" տառին նվիրված միջոցառում (դասվար`Հ. Վարդումյան)   

Հոկտեմբերի 20-ը հ. 45 հիմնական դպրոցուի I ա դասարանցիների հուշերում դեռ շատ երկար կպահպանվի։ Այդ օրը նրանք հանդիսավորությամբ նշեցին «Ա» հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը։ Դասի ընթացքում փոքրիկները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, ներկայացրեցին «Ա» տառի շքերթը՝ հագեցած երգ ու պարով, հանելուկների խառնաշփոթով: Դասը հագեցած էր երաժշտությամբ, հանելուկներով ու մեծն Մաշտոցին նվիրված բանաստեղծություններով:

Категория: բաց դասեր | Просмотров: 458 | Добавил: varssh | Дата: 26.10.2017

ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 
Յուրաքանչյուր երևանցու պարտքն է ճանաչել իր քաղաքը: Այս կարգախոսին հավատարիմ են մնում IV ա դասարանի սովորողները (դասվար` Լ. Այվազյան): Նրանք «Երևան-տուր»-ի նախագծի շրջանակներում նախ շրջագայեցին Երևան քաղաքով, ապա եղան Երևան քաղաքի պատմության թանգարանում: Վերջին «կանգառը»«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր: Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան պեղումների արդյունքում հայտնաբերված ցուցանմուշներին: Ապա ներկայացրեցին «Իմ ջերմ ու բարի Երևան» խորագիրը կրող դաս-միջոցառումը: Նրանք խոստացան մաքուր պահել մեր քաղաքը, այն լցնել ջերմությամբ ու բարությամբ: Խոստացան հաճախ ժպտալ և ջերմացնել բոլոր սառած սրտերը, բարի գործեր կատարել ու բարություն քարոզել: Բարի գործեր կատարելու մեկնարկը տրվեց հենց թանգարանի դիմացի հրապարակում...

Категория: բաց դասեր | Просмотров: 447 | Добавил: varssh | Дата: 26.10.2017

Հոկտեմբերի 20-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Iգ դասարանում (դասվար՝ Ս. Մարտիրոսյան) թևածում էր ուրախ տրամադրություն: Փոքրիկ առաջին դասարանցիները կարողացան իրենց անմիջականությամբ, գեղեցիկ խոսքով լույս լցնել ,,Ա" տառին նվիրված միջոցառումը, որն իսկական տոնի վերածվեց: Երեխաների համար սա հուզիչ ու պատասխանատու քայլ էր՝ ճանաչելու հայոց գրերն ու քայլելու տառաճանաչության ճանապարհով։
Բոլորը ժպտում էին, քանզի միջոցառումը փաստեց, որ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է:

Категория: բաց դասեր | Просмотров: 415 | Добавил: varssh | Дата: 23.10.2017

 Հոկտեմբերի 17-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի աշակերտները կերպարվեստի ուսուցչուհի Ա. Սրվաստյանի և դասղեկ Ս. Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին պատմության թանգարան , որտեղ անցկացրեցին բաց դաս՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու 200- ամյակին: Աշակերտները տպավորված էին մեր մեծ նկարչի աշխատանքներով և որքան շատ էին ծանոթանում մեր հանճարեղ նկարչի կյանքին ու գործունեությանն, այնքան հասկանում էին, որ անգին ու անփոխարինելի է նրա արվեստը ,որը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Աշակերտներն մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ հեռացան թանգարանից:

Категория: բաց դասեր | Просмотров: 515 | Добавил: 45dproc | Дата: 21.10.2017

Հոկտեմբերի 13-ին IIIգ դասարանում (դասվար` Ն. Ավետիսյան) անցկացվեց դաս-վիկտորինա: Դասը սկսվեց Երևան քաղաքի օրհներգով, այնուհետև աշակերտները ներկայացրին Երևան քաղաքի պատմությունը, մշակութային կենտրոնները, հուշարձանները: Նրանք հասկացան, որ Երևանի վաղվա պատասխանատու քաղաքացիներն են և ամեն ինչ կանեն, որ քաղաքամայրը ավելի ու ավելի գեղեցկանա և դառնա համայն հայության պարծանքն ու այն բնօրրանը, ուր մարդ ապրում է երջանիկ: Աշակերտները մեծ պատասխանատվություն և ակտիվություն ցուցաբերեցին:

Категория: բաց դասեր | Просмотров: 435 | Добавил: 45dproc | Дата: 21.10.2017

   Հոկտեմբերի 16-ին IX ա դասարանումանցկացվեց բաց դաս «Ինչու իմանալ օտար լեզուներ» թեմայով (ուսուցչուհի` Գայանե Մկրտչյան) : Աշակերտները դասին մասնակցեցին ոգևորված և քննարկեցին օտար լեզուների կարևորությունը ու նշանակությունը և բանավիճեցի «Ինչպես կզգաս անգլիախոս երկրում ,եթե ոչ մի անգլերեն բառ չգիտես»:Սովորողները ներկայացան իտալերենով, իսպաներենով,ֆրանսերենով, գերմաներենով,հունարենով և հետո անգլերենով:Այս բոլոին համահունչ երգեցին «We are the World » երգը:
Դասին օգտագործեցին տեխնիկական միջոցներ, պլակատներ, կազմեցին շատ դիալոգներ:Դասին կիրառվեցին ժամանակակից մեթոդներ և կազմեցին պրիզմա, վերլուծեցին ռեբուսը…

Категория: բաց դասեր | Просмотров: 457 | Добавил: varssh | Дата: 18.10.2017

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024