Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 25.04.2024, 09:24



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 3 4 5 6 7 ... 24 25 »

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ բաց դաս V ա դասարանում (ուսուցչուհի` Մ. Եղիազարյան) «Ձայնավորների ուղղագրությունն ու ուղղախոսությունը» թեմայով: Դասարանը բաժանվել էր երեք խմբի, որոնք ներկայացնում էին է(ե), օ(ո) և ը ձայնավորների ուղղախոսությունն ու ուղղագրությունը: Երեխաները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և շատ գրագետ ու հետաքրքիր ձևով ներկայացրեցին ձայնավորների ուղղագրական և ուղղախոսական կանոները: Դասը շատ ուսանելի էր, հագեցված դիտակտիկ նյութերով և դինամիկ էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 423 | Добавил: varssh | Дата: 14.12.2018

Դեկտեմբերի 6-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում բաց դաս էր 
<< Գրականություն>> առարկայից` նվիրված Շիրվանզադեի ծննդյան 160-ամյակին: VIII ա դասարանի սովորողները ներկայացրին Շիրվանզադեի կյանքն ու ստեղծագործությունը:
Պատմեցին << Արտիստը>> պատմվածքի բովանդակությունը , դիտեցին հատված համանուն ֆիլմից. Դժբախտ հերոսի` Լևոնի ճակատագիրը հուզել էր բոլորին: Գիթառի թովիչ հնչյունների տակ սովորողները մեկնաբանեցին գլխավոր հերոսի ինքնասպանության դրդապատճառները:Նրանք պատրաստել էին գեղեցիկ պաստառներ, նկարներ:Սովորողներից մեկը ջութակ նվագեց` ցույց տալով արվեստի ներգործուն ուժը:Մթնոլորտը ջերմ էր , տրամադրող:

Категория: բաց դասեր | Просмотров: 433 | Добавил: varssh | Дата: 11.12.2018

Այո, աշունը շքեղ եղանակ է:Այն նման է հեքիաթի:Եվ ինչպես ցանկացած հրաշք, հարազատ է ու դյութող, թանկ է և անփոխարինելի :
Աշնան գեղեցկությամբ տոգորված՝ 3-րդ ա դասարանի աշակերտները /դասվար Արմինե Բաբասյան/ 2018 թ. նոյեմբերի 30-ին ներկայացրին բաց դաս <<Մտորումներ աշնան մասին>> թեմայով: Այն հաստատում էր մի պարզ ճշմարտություն . կյանքում ամեն ինչի ավարտն էլ տխուր է:Տխուր է հատկապես գեղեցիկի ավարտը՝ հյուսված ոսկեզօծ, աննյութեղեն շողերից: 
Դասի ժամանակ աշակերտները օգտվեցին <<Վեց մտածող գլխարկներ>> մեթոդից՝ յուրօրինակ դիտանկյուններից վերլուծելով թեման: Աշակերտները ասմունքեցին, ներկայացրին սեփական ստեղծագործությունները, լսեցին դասական երաժշտություն: Դասն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ ապահովելով և՛ դաստիարակչական ,և՛ ճանաչողական կողմերը:
Գնաս բարով, ոսկե աշուն,
Մեր հարազատ, թախծոտ ընկեր,
Քո անսահման վառ գույներում
Անուրջներ կան ոսկեհեր:
Շշուկներում՝ երգեր տխուր,
Հրաժեշտի թախծոտ տողեր՝
Քամու թևով հեռանում են,
Թողնում արցունք-կաթիլներ:
Բայց ես գիտեմ, որ դու շուտով 
Գարուն դարձած ետ կգաս
Ու նոր շնչով,նոր երգերով
Ծիլերի մեջ կժպտաս:
Իսկ այսօր՝ բարո՜վ գնաս,
Բարո՜վ գնաս…

Категория: բաց դասեր | Просмотров: 836 | Добавил: varssh | Дата: 11.12.2018

Նոյեմբերի 29-ին IX բ դասարանում անցկացվեց բաց դաս «Երկրաչափություն» առարկայից (ուսուցչուհի` Գ. Բաղրամյան): Դասի թեման էր նման եռանկյուններ:
Դասի նպատակն էր ամրապնդել և խորացնել գիտելիքները եռանկյուննե
րի մասին, զարգացնել նման եռանկյունների նախնական գիտելիքները, զարգացնել նման երկրաչափական պատկերների մասին նախնական գիտելիքները,մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ: 
Դասի ընթացքում լրացրեցին երկրաչափական խաչբառը, որը լուծելով սովորողները ստացան հայտնի մաթեմատիկոս` Կառլ Գաուսի խոսքերը: Դասն ուղեկցում էր տեսաժապավենի ցուցադրությամբ :Սովորողները լուծվեցին խնդիրներ, խոսեցին նման երկրաչափական պատկերների կիրառումն առօրյայում:

Категория: բաց դասեր | Просмотров: 470 | Добавил: varssh | Дата: 04.12.2018

Նոյեմբերի 23-ին VI ա դասարանում «Մայրենի »  առարկայից  անցկացվեց բաց դաս: Դասի թեման Շ. Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից հատվածն էր:

Դասը սկսվեց Շ. Ազնավուրի « Ես սպասում եմ քեզ» երգով: Ընթացքում ուսուցչուհին հարցեր ուղղեց աշակերտներին և նրանք կատարեցին բառային աշխատան, բացատրեցին  տրված համանուն, հարանուն բառերը, ասացին հոմանիշ բառերի իմաստային տարբերությունները, հականիշ բառերով առած-ասացվածքներ : Դասի բանալի բառերով և արտահայտություններով կազմեցին կապակցված խոսք Ազնավուրի մասին ,նաև Ազնավուրին ներկայացրին որպես գրող, դերասան, երգիչ, հասարակական գործիչ: Ասացին մեծերի կարծիքները մեծ արվեստագետի մասին: Հետո երեխաները կարդացին  իրենց շարադրությունները «Ազնավուրն իմ աչքերով» թեմայով: Դասի ընթացքում հնչում էր Շ. Ազնավուրի  երգերը:

Категория: բաց դասեր | Просмотров: 410 | Добавил: varssh | Дата: 28.11.2018

Նոյեմբերի 14-ին IX բ դասարանի սաներն(ուսուցիչ` Ա. Առաքելյան) «ՆԶՊ» առարկայից անցկացրեցին բաց դաս ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:

Категория: բաց դասեր | Просмотров: 421 | Добавил: varssh | Дата: 19.11.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024