Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 24.04.2024, 01:05



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 7 » Բաց դաս Մկրտիչ Կորյունի <<Այգեպան Մոսին>>թեմայով
10:42
Բաց դաս Մկրտիչ Կորյունի <<Այգեպան Մոսին>>թեմայով

2018թ. հոկտեմբերի 25-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Փարսադանյանը 5բ դասարանում անցկացրեց բաց դաս Մկրտիչ Կորյունի <<Այգեպան Մոսին>>թեմայով: Սովորողները պատմեցին Կորյունի կենսագրությունը, ներկայացրին հեքիաթի տեսակները, պատմեցին <<Այգեպան Մոսին>> հեքիաթը: Հեքիաթը բեմականացրին: Գրատախտակին կատարեցին բառակազմական և հոմանիշային աշխատանքներ: Բնութագրեցին այգեպանին և արքային , ասացին առած-ասացվածքներ միասնության, արդարության, ազնվության, ագահության մասին: Թվարկեցին գյուղատնտեսական գործիքների և գյուղտեխնիկայի անուններ: Նշեցին այգու, արտի, բանջարանոցի, անտառի, դաշտի և անապատի տարբերությունը՝ միաժամանակ էկրանին ցույց տալով նրանց նկարները:Երեխաները թվարկեցին նաև պտղատու և վայրի ծառերի, թփերի, ընդեղենի, ծաղիկների անուններ: Խոսվեց ծիրանափողի մասին: Այգեպանի աշխատանքները համեմատեցին նկարչի, քանդակագործի և ոսկերչի աշխատանքների հետ:Թվարկեցին այլ մասնագիտություններ: Դիտեցին ոճաբանի և այգեպանի համատեղ աշխատանքներով ստեղծված այգիների նկարներ, վատմանի վրա ստեղծեցին իրենց այգին: Սովորողները խոսեցին նաև ծառերը ցրտահարությունից փրկելու միջոցների մասին: Այգեպանին և արքային համեմատեցին անցած հեքիաթների հերոսների հետ: Երգեցին <<Ջա՜ն, այգեպա՛ն>> երգը: Սովորողներն ակտիվ էին, ոգևորված:
Դասը հետաքրքիր էր, բովանդակալից, ուսուցանող: Այն նաև շատ դաստիարակչական էր: Դասին ներկա էին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչներ և ծնողներ:

Կատեգորիա: բաց դասեր | Դիտումներ: 2297 | Ավելացրեց: varssh | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024