Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Կիրակի, 05.05.2024, 19:29



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 24 25 »

Դաս-Միջոցառում << Տոն  աշնանային անտառում>>

նոյեմբերի 17-ին  5ա  դասարանում անցկացվեց դաս միջոցառում (ռոսաց լեզվի ուսուցչուհի` Լ Իրիցյան): Դասարանը  կարծես աշնանային հագուստ էր հագել` զարդարվելով  դեղին տերևներով, նկարներով, փուչիկներով: Այդ աշնանային մթնոլորտում  երեխաներն իրենց  գունավոր զգեստներով պարող տերևներ էիր հիշեցնում: Նրանք ներկայացրին  հեքիաթային  մի դրվագ և հորդորեցին բոլորին բարեխիղճ լենել  բնության հետ`  չջարդել ծառերի ճյուղերը, սիրել կենդանիներին, պահպանել բնությունը: Երեխաների երգը,  պարը և մաքուր ռուսերենով աշնան գովերգը  աշնանային, տոնական տրամադրություն հաղորդեց բոլորին:

Միջոցառումն  ուսուցողական և դաստիարակչական բնույթ ուներ:

 

Категория: բաց դասեր | Просмотров: 710 | Добавил: school45 | Дата: 26.10.2014

Հոկտեմբերի  16-ին  Iա  դասարանում  (դասվար՝  Լ. Այվազյան)  կրկին  տոն  էր.  Հայոց  այբուբենի  I  տառի՝ <<Ա>>-ի  տոնն  էր՝  <<Ա>>  տառի  շնորհանդեսը:  Աշակերտներն    ուղևորվեցին  <<Այբուբենի  ամրոց>>,  իսկ  այնտեղ  հասնելու  համար  անցան    արկածներով  ու  փորձություններով  լի  մի  ճանապարհ,  որն  ուներ  2  կանգառ՝ <<Այգի>>  և  <<Անտառ>>:  Այս  կանգառներում  նրանք  մի  շարք  առաջադրանքներ  լուծեցին,  երգեցին,  ասմունքեցին,  հանելուկներ  հորինեցին  և  լուծեցին,  շուտասելուկներ  ասացին,  ներկեցին,  նկարեցին,  խաղացին, մարզվեցին…  մի  խոսքով՝  ցույց  տվեցին,  որ  այս   կարճ   ժամանակահատվածում  շա՜տ    գիտելիքներ  են  ձեռք  բերել  և  արժանի  են  սովորելու  հայոց  տառերը:  Աշակերտները  <<բացեցին>>  <<Հայոց  Այբուբենի>>  տնակի  դուռը  և  տնակից  դուրս  բերեցին  <<Ա>>  տառը:  Սովորեցին  կարդալ  և  գրել  այն,  օգտագործել  բառերի,  բառակապակցությունների,  նախադասությունների  և  պատմությունների  մեջ:

Դասը  կազմակերպված  էր  խաղային  տեխնոլոգիաների   կիրառմամբ.   Այն  շատ  հոգեհարազատ,  ոգևորիչ  և  հետաքրքիր  էր  աշակերտների  համար:  Նրանց  ոգևորությունը  կրկնապատկվեց,  երբ   արժանացան  դպրոցի  տնօրեն  Մ. Փաշայանի  գովասանքի  խոսքերին:

Հեքիաթային  և  հիշարժան օր  էր  Iա  դասարանի  աշակերտների  համար.  Այն  դեռ  շա՜տ  երկար  կհիշվի…  

Категория: բաց դասեր | Просмотров: 675 | Добавил: school45 | Дата: 19.10.2014

Շնորհակալություն նման արհեստավարժ մոտեցման համար, սիրելի ընկեր Տիգրանյան:

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես  IԲ դասարանում, որը կազմակերպել էր դասվար Ռ.Տիգրանյանը: Դասն անցավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ, քանի որ այն իրականացվում էր դերաին խաղերի, հանելուկների և հետաքրքիր պատմությունների միջոցով, որոնք կազմում էին հենց երեխաները դասվարի աջակցությամբ:Այն, ինչ սովորեցին այս դասին, երեխաները երբևէ չեն մոռանա:

Շնորհակալություն նման արհեստավարժ մոտեցման համար, սիրելի ընկեր Տիգրանյան: 

                                        Ծնող` Մերի Սողոմոնյան

 

Категория: բաց դասեր | Просмотров: 655 | Добавил: school45 | Дата: 18.10.2014

   

Հայոց լեզվի և գրականության    ուսուցչուհի Արմինե Հակոբյանը    VIIIա  դասարանում  կազմակերպել էր բաց դաս`«Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը» թեմայով: Դասի նպատակն էր .
  • Ձևավորել պատկերացում նոր աշխարհայացքի, պատկերային նոր համակարգի, նոր գրական լեզվի` խորհրդապաշտության կամ սիմվոլիզմի մասին:
  • Սովորողների մոտ արժևորել կյանքի գեղեցկության և  շարունակականության գաղափարը «Մթնշաղի անուրջները» բանաստեղծական շարքի փիլիսոփայության հիման վրա:
  • Դաստիարակել հայրենասիրություն և սեփական վերաբերմունք հայրենիքի նկատմամբ`ելնելով «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքի հայրենասիրական գաղափարախոսությունից:

Դասի խթանման փուլը սկսվեց մտագրոհով, որի ընթացքում պատասխանելով ուսուցչի հարցերին սովորողները բնորոշեցին Վ. Տերյանին և այն գրական  ուղղությունը, որի հետնորդն է հանդիսանում նա` մանրամասնուրեն բնութագրելով խորհդապաշտությունն ու դրա արտահայտման ձևերը  Տերյանի պոեզիայում: Այնուհետև պատմեցին գրողի կենսագրությունը`զուգահեռ դիտելով ուսուցչի պատրաստած համանուն  շնորհանդեսը: Սովորողները կարողացան շատ գեղեցիկ ներկայացնել Տերյանի «Մթնշաղի անուրջները» շնորհանդեսի աշնանային պատկերների  ու աշնանաշունչ երաժշտության ներքո:

Կշռադատման փուլում գրատախտակին գրվեց «Մթնշաղի անուրջները» շարքի բանալի բառերը և հանձնարարվեց կազմել կապակցված խոսք: Աշխատանքը կատարելուց հետո ընթերցեցին այն:

Իմաստավորման փուլում սովորողները ներկայացրին «Երկիր Նաիրի» շարքը գրելու շարժառիթներն ու բնաբանը: Արտասանեցին դուր եկած բանաստեղծություններն ու մեկնաբանեցին:

Վերջում ամբողջացնելով Տերյանիարվեստը`անդրադարձան.

  • բանաստեղծական ձևերին` գազել, սոնետ, տրիոլետ («Չեմ դավաճանի ես իմ Նուրդին»),
  • ոճական ձևերին` առձայնույթ և բաղաձայնույթ, բերեցին օրինակներ
  • հոդվածներին` Համառոտ  պատմելով   «Հայ  գրականության գալիք օրը»

Դասն ուսանելի էր, դինամիկ հագեցած նոր տեխնլոգիաներոով պատրաստված դիդակտիկ նյութերով:

Категория: բաց դասեր | Просмотров: 1996 | Добавил: school45 | Дата: 26.04.2014

 VIIա դասարանում  «Առնչություններ  եռանկյան կողմերի միջև» թեմայով բաց դաս էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Բաղրամյանը: Դասի նպատակն էր`

  1. ​​​ամրապնդել աշակերտների  գիտելիքները, ունակություններն ու հմտություննեը եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունները կիրառելիս,
  2. զարգացնել ուշադրությունը, տեսողական հիշողությունը, տրամաբանական և պատկերային մտածողությունը, ինչպես նաև անծանոթ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունները,
  3. ցույց տալ խմբային աշխատանքի առավելությունները,
  4. դաստիարակել համագործակցելու կուլտուրա, ստեղծել առողջ մրցակցության մթնոլորտ,
  5. մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:

 Դասի սկզբին  ուսուցչուհին բանավոր հարցման  միջոցով ամփոփեց տեսական թեման,  հետո դասարանը երեք խմբի բաժանվեց և հարցաշարեր առաջադրվեց: Հարցաշարերը կազմված էին հետևյալ բաժիններից`

  • շարունակել նախադասությունը,
  • արդյոք ճիշտ է պնդումը,
  • գտնել սխալը:

Յուրաքանչյուր խումբ մյուս երկուսի համար խնդիր էր պատրաստել :Այդ խնդիրները առաջադրվեցին բոլոր խմբերին և ձեռնամուխ եղան դրանց լուծմանը: Բոլոր խնդիրները ճիշտ լուծվեցին բացառությամբ որոշ թերությունների, որոնք ուղղվեց ուսուցչի կողմից: Այնուհետև խմբերը ստացան խաչբառեր, որոնց լուծման արդյունքում սովորողները ստացան Ռենե Դեկարդի «Եթե մտածում եմ,  ուրեմն գոյություն ունեմ» աֆորիզմը: Հետաքրքիր անակնկալ էր գործնական աշխատանքը .  յուրաքանչյուր խմբին բաժանվեց հավասար երկարության ձողիկներ և հանձնարարվեց դրանցով պաստրաստել չորս եռանկյուն: Սովորողները,  միմյանց հետ խորհրդակցելով, կարողացան իրադրության ելքը գտնել: Խմբերը կատարեցին անդրադարձ, գնահատեցին խմբի անդամներին` հաշվի առնելով գործընկերների կարծիքները: 

 

Категория: բաց դասեր | Просмотров: 818 | Добавил: school45 | Дата: 23.04.2014

    04. 04. 2014թ. 2-րդ գ դասարանում դասվար Արմինե Բաբասյանը կազմակերպել էր բաց դաս  «Մաթեմատիկա» առարկայից` «Փակագծերով արտահայտություններ»  թեմայով: Դասի  նպատակն էր գիտելիքների համակարգումը, տրամաբանական մտածողության զարգացումը : Թեման ավելի մատչելի դարձնելու և կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու համար խթանման փուլում սովորողները լուծեցին տրամաբանական  խնդիրներ, կատարեցին   բանավոր թվաբանական հաշվարկներ, քարտային աշխատանքով  խնդիրները դասդասեցին ըստ արտահայտությունների, բեմականացրին  փոքրիկ հեքիաթ` տարբեր գուրծողությունների կատարման կարգի վերաբերյալ:

    Իմաստի րնկալման փուլում սովորողները կատարեցին խմբային որոնողական աշխատանք. Մաթեմատիկայի լեզվով կարդացին տրված արտահայտությունները և աշխատեցին զույգերով` հաշվելով   արտահայտությունների արժեքը: Ըստ տրված համառոտագրության` կազմեցին խնդիր և ինքնուրույն լուծեցին:

  Կշռադատման փուլում կատարեցին անդրադարձ`ապահովելով դասի   ճանաչողական և դաստիարակչական կողմերը:

  Դասը հաջողված էր, դինամիկ,աշխույժ և ուսանելի:

Категория: բաց դասեր | Просмотров: 2226 | Добавил: school45 | Дата: 04.04.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024