Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 25.05.2020, 15:35



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [5]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [112]
միջոցառումներ [108]
բաց դասեր [83]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 318

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 19 » <<Ա>> տառի շնորհանդեսը Iա դասարանում (դասվար՝ Լ. Այվազյան)
16:09
<<Ա>> տառի շնորհանդեսը Iա դասարանում (դասվար՝ Լ. Այվազյան)

Հոկտեմբերի  16-ին  Iա  դասարանում  (դասվար՝  Լ. Այվազյան)  կրկին  տոն  էր.  Հայոց  այբուբենի  I  տառի՝ <<Ա>>-ի  տոնն  էր՝  <<Ա>>  տառի  շնորհանդեսը:  Աշակերտներն    ուղևորվեցին  <<Այբուբենի  ամրոց>>,  իսկ  այնտեղ  հասնելու  համար  անցան    արկածներով  ու  փորձություններով  լի  մի  ճանապարհ,  որն  ուներ  2  կանգառ՝ <<Այգի>>  և  <<Անտառ>>:  Այս  կանգառներում  նրանք  մի  շարք  առաջադրանքներ  լուծեցին,  երգեցին,  ասմունքեցին,  հանելուկներ  հորինեցին  և  լուծեցին,  շուտասելուկներ  ասացին,  ներկեցին,  նկարեցին,  խաղացին, մարզվեցին…  մի  խոսքով՝  ցույց  տվեցին,  որ  այս   կարճ   ժամանակահատվածում  շա՜տ    գիտելիքներ  են  ձեռք  բերել  և  արժանի  են  սովորելու  հայոց  տառերը:  Աշակերտները  <<բացեցին>>  <<Հայոց  Այբուբենի>>  տնակի  դուռը  և  տնակից  դուրս  բերեցին  <<Ա>>  տառը:  Սովորեցին  կարդալ  և  գրել  այն,  օգտագործել  բառերի,  բառակապակցությունների,  նախադասությունների  և  պատմությունների  մեջ:

Դասը  կազմակերպված  էր  խաղային  տեխնոլոգիաների   կիրառմամբ.   Այն  շատ  հոգեհարազատ,  ոգևորիչ  և  հետաքրքիր  էր  աշակերտների  համար:  Նրանց  ոգևորությունը  կրկնապատկվեց,  երբ   արժանացան  դպրոցի  տնօրեն  Մ. Փաշայանի  գովասանքի  խոսքերին:

Հեքիաթային  և  հիշարժան օր  էր  Iա  դասարանի  աշակերտների  համար.  Այն  դեռ  շա՜տ  երկար  կհիշվի…  

Կատեգորիա: բաց դասեր | Դիտումներ: 401 | Ավելացրեց: school45 | - Վարկանիշ -: 3.6/5
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2020