Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 25.04.2024, 23:13



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 24 25 »

               

Դասն իր բնույթով սովորական չէր:  Այն նվիրված էր մեզ համար ամենաթանկ էակներին` մայրերին: Դասի առանցքն էր կազմում  Բորիս Եմելնովայի  «Мамины руки» պատմվածքը: Ուսուցչուհին պահանջեց, որ  աշակերտները լինեն ուշադիր և կատարեն  ճիշտ եզրահանգումներ, քանի որ թեման շատ  ուսանելի է ու  դաստիարակչական:

Դասը սկսվեց համանուն  ֆիլմի դիտումով: Աշակերտները համեմատեցին ֆիլմից ստացած տպավորությունները  պատմվածքի հետ: Ընթերցեցին ընտրված հատվածները: Ուսուցչուհին հարցերուվ  բացահայտեց սովորողների վերաբերմունքը պատմվածքի հերոսուհու` Մաշայի վարքագծին: Հնչեցին բավականին  հետաքրքիր քննադատական ու  կարծես արդեն ձևավորված համոզմունքներից  բխող կարծիքներ:  Կատարվեց բառային աշխատանք «руки» , «белоручка» բառերով:

Իմաստավորման փուլում սովորողները հատվածներով պատմեցին, իսկ հետո, ստեղծագործաբար փոփոխելով պատմվածքի սյուժեն, դերային կատարումներով  բեմադրեցին  այն, որին հաջորդեց  ուսուցչուհու հետ համատեղ    մայրիկի, տատիկի ու Մաշայի միջև դրսևորված փոխհարաբերությունների վերլուծական  գծապատկերի կազմումը:

Անակնկալ էր աշակերտների ձեռքով պատրաստած մաղթանքներով լի բացիկների վահանակը` նվիված   մայրիկների տոնին: Որից հետո դիտեցին ուսուցչուհու պատրաստած անակնկալ շնորհանդեսը`  երեխաների  ու մայիկների համատեղ նկարներով:

Դասի բոլոր փուլերում ուսուցչուհին, ելնելով դասի նպատակներից, իրականացնում էր տարբեր բնույթի բառային աշխատանքներ, իսկ կշռադատման փուլին համարժեք տրվեց  հանձնարարություն . ավարտել  «Ես արդեն գիտեմ…» արտահայտությունը:

Դասն ավարտվեց հայ գրողների մայրական թեմայով բանաստեղծություններով : 

Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված այս դասն իսկապես արտասովոր էր`  հուզական, դաստիար

ակչական ու գեղարվեստական առումներով:

Категория: բաց դասեր | Просмотров: 655 | Добавил: school45 | Дата: 25.03.2014

 11.03.2014թ. քիմիայի  ուսուցչուհի  Ա.Կարապետյանը 9ա դասարանում կազմակերպեց բաց դաս «Կերակրի  աղ»  թեմայով : 

Դասի նպատակն էր

ա/ Կերակրի աղի մասին աշակերտ ների գիտելիքների համակարգում և ամփոփում

բ/ Կերակրի աղի կիրառման ոլորտների և մարդկային օրգանիզմի վրա ազդեցության դիտարկում, պատմաաշխարհագրական փաստերի քննարկում

գ/ Աշակերտների մոտ գիտելիքների հմտության և կարողության ձևավորում

դ/ Աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն, գրականություն առարկաների միջև միջառարկայական կապերի բացահայտում

Դասի սկզբում աշակերտները ներկայացրին  խմբային հետազոտության արդյունքները`զեկուցումները: Զեկուցումներում մանրանասնորեն  ներկայացրին  քիմիայի միջառարկայական կապերը դպրոցում ուսուցանվող այլ առարկաների` գրականության, աշխարհագրության, պատմության, կենսաբանություն հետ: Սովորողների բացատրությունները  զուգորդվում էին սալիկահանդեսի ցուցադրմամբ: Խմբերը   փորձնական ճանապարհով պարզեցին կերակրի աղի որակական բաղադրությունը և կատարեցին  թեստային աշխատանք: Անրադարձան նաև  աղի կիրառություններին,  դրա օգտակար և վնասակար ազդեցություններին: խմբերի աշխատանքն  ավարտվեց աղի մասին ժողովրդական ասացվածքներով: Վերջում կատարվեց անդրադարձ և ինքնագնահատում: Ուսուցչուհին ամփոփեց կատարված աշխատանքներն ու գնահատեց բոլորին: 

Категория: բաց դասեր | Просмотров: 796 | Добавил: school45 | Дата: 15.03.2014

11.03.2014թ. կենսաբանության ուսուցչուհի Գ. Սահրադյանը կազմակերպել էր բաց դաս «Ծաղկավոր բույսերի օրգաններ: Ծաղիկ» թեմայով:Դասի նպատակն էր  ուսուցանել ծաղկի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ և մարդու կյանքում:Ձևավորել սովորողների մոտ պատկերացում ծաղկի` որպես բազմացման օրգանի, որից առաջանում են պտուղներ և սերմեր: Զարգացնել գեղագիտական դաստիարակությունը բնության նկատմամբ,անդրադառնալ բնապահպանական հարցերին: Դասի նշանաբանն էր`  «Մարդ, մի փնտրիր  գեղեցկությունն անկյանք  նյութի մեջ: Շուրջդ նայիր ու կտեսնես հրաշք, որ պարզ հոլովումով կոչվում է ծաղիկ»:

Դասի խթանման փուլում ուսուցչուհին մտագրոհի մեթոդով ամփոփեց   բույսերի վեգետատիվ և գեներատիվ օրգաննեը, նրանց ֆունկցիաները, ներկայացրին ծաղկի գլխավոր և օժանդակ օրգանները և դրանց դերը:

Իմաստավորման փուլն սկսվեց Սոլոուխինի խոսքերի մեջբերումով, որից հետո Պ.Չայկովսկու «Ծաղիկների վալս»-ի երաժշտության ներքո պատմեցին  լեգեդներ ծաղիկների մասին:

 Դասահարցումը կատրավեց սալիկահանդեսի ցուցադրմանը զուգահեռ:Պատմեցին  ծաղկաբույլերի, ծաղկեփնջերի, ծաղիկների  ժամացույցների մասին, բացատրեցին ծաղիկների բանաձևը, ներկայացրին բնության պահպանության խնդիրները Հայաստանում: 

Սովորողները պատրաստել էին հանելուկներ ու տեղեկություններ զարմանահրաշ ծաղիկների մասին:

Կշռադատման փուլում սովորողները

1.       պարզեցին ծաղկի փոշոտման երույթի էությունը

2.       նշեցին իրականացման եղանակները

3.       համեմատեցին միջատներով և քամու միջոցով փոշոտվող ծաղիկները

4.   կատարեցին լաբորատոր աշխատանք «Թարմ ծաղիկների բնութագիրը»

5.       լուծեցին  գլուխկոտրուկ

6.       կատարեցին թեստային աշխատանք

Վերջում  նշեցին  ծաղիկների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Категория: բաց դասեր | Просмотров: 1765 | Добавил: school45 | Дата: 12.03.2014

 Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ն. Մարտիրոսյանը V(գ) դասարանում կազմակերպել էր բաց դաս ««Цветик - семицветик» հեքիաթի ամփոփում» թեմայով: Դասի նպատակն էր կատարելագործել սովորողների ընկալված թեման պատմելու, վերարտադրելու կարողությունը, ընդլայնել նրանց գիտելիքները Վ.Կատաևի ստեղծագործությունների շրջանակներում: Նպաստել երեխաների բարոյական դաստիարակությանը ըստ «Կյանքը տրված է բարի գործերի համար» նշանաբանի:

  Դասը սկսվեց գրողի` Վ. Կատաևի կյանքի և ստեղծագործական գործունեության ներկայացմամբ, որից հետո սովորողները անդրադարձան Հեքիաթի ժանրի առանձնահատկություններին և լրացրեցին հեքիաթի բնորոշ գծերը ներկայացնող աղյուսակը:

 Երեխաները սկզբում հակիրճ պատմեցին «Цветик-семицветик» հեքիաթը, հետո ամբողջ դասարանով  պատրաստեցին կախարդական ծաղիկն ու հեքիաթի հերոսների հետ կիրառեցին  դրանց կախարդական ուժը տարբեր նպատակներով ու լրացրին  աղյուսակը: Վերջում երեխաները գնահատեցին հերսուհու վարքը տարբեր իրադրություններում և կատարեցին կարևոր եզրահանգումներ: Դասը հարուստ էր երևակայական ու գործնական դերային խաղով. երեխաները կպցրեցին կոտրված  ծաղկամանը, իսկ հյուսիսային բևեռում հայտնվելով ներկայացրեցին բևեռային միջավայրը և գլոբուսի վրա ցույց տվեցին այն:Գնդակով խաղալիս ամրապնդեցին հոմանիշներն ու հականիշները:  Վերջում դիտեցին հատված համանուն  մուլտ ֆիլմից :

Категория: բաց դասեր | Просмотров: 616 | Добавил: school45 | Дата: 06.03.2014

Փետրվարի 26-ին (II դասաժամ) IV Ա  դասարանում կազմակերպվեց  բաց դաս`«Մայրենի» առարկայից, դասվար` Այվազյանի ղեկավարությամբ:  Դասի թեման «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» թեմայի ամփոփումն էր:

Դասի ընթացքում երեխաներն անրադարձան ժողովրդական բանահյուսության տեսակների պարզաբանմանը: Արտահայտեցին տարբեր կարծիքներ հեքիաթի մասին, խոսեցին հեքիաթի ծագման մասին:Անցում կատարվեց  «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» վահանակին, որի օգնությամբ աշակերտները ներկայացրին բաժնում ընդգրկված ստեղծագործությունները: Կատարվեցին զույգային և խմբային աշխատանքներ, խաչբառի լուծում: Կշռադատման փուլում երեխաները կատարեցին դատողություններ` ի՞նչ գիտեին,  ի՞նչ  զգացին,  ի՞նչ սովորեցին հեքիաթներից: Դասի ընթացքում երեխաները ցուցաբերեցին ակտիվություն և հետաքրքրություն թեմայի շուրջ: 

Категория: բաց դասեր | Просмотров: 1359 | Добавил: school45 | Дата: 24.02.2014

14.02.2014թ. III(ա) դասարանում դասվար` Ալվարդ Եղիազարյանը կազմակերպել էր բաց դաս «Մայրենի» առարկայից` «Ճանապարհորդ գորտը» թեմայով:
Դասի սկզբին երեխաները ներկայացրին գրական ժանրերը` բանաստեղծություն, պատմվածք, առակ, հեքիաթ, նրանց առանձնահատկությունները, որին ըստ դասի նպատակի (գրավոր խոսքի զարգացում, փոխադրության նախապատրաստում` կռահման մեթոդով) հաջորդեց փոխադրության տեքստի շարադրմանը ներկայացվող պահանջների մասին ուսոցչի բացատրությունը: Այնուհետև սովորողները տեքստի բովանդակությունը պատկերող պաստառի վրա շարժական գորտերով վերարտադրեցին տեքստն ու լրացրեցին համանուն աղյուսակը: Դիտեցին հատված «Ճանապարհորդ գորտը» մուլտֆիլմից և կատարեցին բառային աշխատանք:
       Ընկալման փուլում սովորողները ելնելով վերնագրից փորձում էին կռահել տեքստի բովանդակությունը, հարց ու պատասխանի միջոցով պարզում հեքիաթում տեղի ունեցող դեպքերի հետագա ընթացքը և հերոսների գործողությունների հաջորդականությունը: 
       Կշռադատման փուլում ուսուցչի պահանջով երեխաները ներկայացնում էին իրենց մտորումներն ու վերաբերմունքը իրական կյանքի մասին:
      Դասը հաջողված էր, դինամիկ և ուսանելի: 
    
Категория: բաց դասեր | Просмотров: 1278 | Добавил: school45 | Дата: 16.02.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024