Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 27.04.2024, 05:29



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 24 25 »
 13.02.2014թ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Եղիազարյանը  IX(բ) դասարանում կազմակերպել էր բաց դաս «Քուչակի հայրենները» թեմայով :
 Դասի խթանիչ փուլում սովորողները պատասխանեցին Նահապետ Քուչակի կյանքին ու կենսագրությանը վերաբերվող ուսուցչի հարցերին:Այնուհետև անրադարձան  սուլթանի և նրա պատվերով կառուցված յոթ եկեղեցիների ավանդազրույցին, ինչպես նաև հայրենների Քուչակի հեղինակ լինելու Պ.Սևակի, Մ. Աբեղյանի կասկածներին: Պատմեցին հայրենների կառուցվածքի, տաղաչափության մասին: Կարդացին ասույթներ սիրո, պանդխտության մասին` արդիականացնելով վերջինս:Քուչակի հայրեններում  աշակերտները հատկապես ընդգծեցին բանաստեղծությունների
1. բյուրեղացած սեղմությունը
 2. անակնկալ ու անսպասելի ավարտը 
 3. անչափ հյութեղ բանաստեղծական պատկերները
 4. բնությունը սիրած կնոջը պատկերելու և գովերգելու միջոց ծառայեցնելու կարուղությունը:
5. գունային մտածողության դրսևորումները:
  Դասի ավարտին կատարվեց անրադարձ. հայրենները համեմատեցին համաշխարհային գրականության գլուխգործոցների հետ:


Категория: բաց դասեր | Просмотров: 1283 | Добавил: school45 | Дата: 15.02.2014

Փետրվարի 26-ին (II դասաժամ) III Գ  դասարանում կազմակերպվեց  բաց դաս`«Մաթեմատիկա» առարկայից, դասվար` Գայանե Բաղդասարյանի ղեկավարությամբ:  Դասի թեման «Բազմանիշ թվերի գումարում» թեմայի ամփոփումն էր:
Դասը երեխաները սկսեցին թվերի մասին հետաքրքիր պատմություններով: Այնուհետև ուսուցչուհու պահանջով ձևակերպեցին բազմանիշ թվերի գումարման կանոնն ու գրատախտակին լուծեցին բազմաթիվ վարժություններ: Այնուհետև աշակերտները բաժանվեցին խմբերի և խմբային աշխատանքի ընթացքում առանձնացրին 4-ով` նվազման կարգով, 7-ով` աճման կարգով, թվերն ու դրանք գրեցին գրատախտակին: Վերջում կատարվեց անրադարձ: Աշակերտ- ները ներկայացրին ի՞նչ գիտեին և ի՞նչ սովորեցին այդ դասին: Դասը դինամիկ էր և ուսանելի: 
Категория: բաց դասեր | Просмотров: 841 | Добавил: school45 | Дата: 12.02.2014

Դասի թեման էր <<Առակս ի՞նչ կցուցանե>> թեմայի ամփոփում:
Սովորողները սկզբում ներկայացրեցին առակը` որպես գրական ժանր, բացահայտեցին նրա կառուցվածքային տարրերը: Անրադարձան հայ և այլազգի առակագիրներին, նրանց ստեղծագործո-ւ թյուններին: Աշակերտները համառոտ բեմականացրին և մեկնաբանեցին <<Առյուծը և մարդ>>,  <<Իմաստուն  զինվորը>>,   <<Աղվեսն ու հովազը>>,<<Գայլերն  ու ոչխարները>>, <<Ուղևորներն  ու սոսին>> առակները: Գրատախտակին՝ կատարեցին բառային աշխատանք: Վերջում կատարվեց անրադարձ և աշակերտները ներկայացրեցին Վ.Այգեկցու, Մ.Գոշի, Եզոպոսի, Ի.Կռիլովի, Աթ. Խնկոյանի առակների հիման վրա իրնց խմբերի պատրաստած վահանակները:
Դասն ուսանելի էր, հագեցած դիտակտիկ նյութերով: 
                                                Ուսուցչուհի` Անուշ Փարսադանյան                                                                                                                                                                             20.02.2014թ.
Категория: բաց դասեր | Просмотров: 931 | Добавил: school45 | Дата: 03.02.2014

Դասի նպատակն էր.  արվեստի միջոցով  սովողների մեջ ձևավորել վերաբերմունք մայրության արժեքների վերաբերյալ:  Դաստիարակել ուշադրություն, հարգանք, հոգատարություն: Զարգացնել նրանց մոտ ներքին լսողության և տեսողության զգայարանները:

Դասի խնդիրներն էր ներկայացնել Ռաֆայել Սանտիին որպես Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարչի: Սերմանել ճաշակ դեպի բարձրարժեք ստեղծագործությունը, դեպի գեղանկարչությունն ու երաժշտությունը: 

Դասի ընթացքում սովորողները ուսուցչի օգնությամբ քննարկեցին և վերլուծեցին Ռ. Սանտիի <<Սիքստինյան Աստվածամայր>> նկարի բովանդակությունը և նկարչի կատարման տեխնիկան: Անրադարձան <<Մայր>> հասկացությանը որպես՝կյանքի խորհրդանիշի, սրբության, հավերժություն, ջերմության, սիրո: Աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ նվիրված մայրիկին, պատմեցին պատմություններ կենդանական աշխարհից: Դիտեցին փոքրիկ ֆիլմ մայրիկին կորցրած արջուկի մասին:

Դասը սովորողներն տվեց 

  1. գաղափար վերածննի դարաշրջանի մեծ նկարիչների ստեղծագործությունների, նրանց կյանքի ու գործունեության մասին, ծանոթացան  Շուբերտի <<Ավե Մարիա>> ստեղծագործությանը:
  2. ստեղծագործության մեջ հեղինակի կողմից ներդրված գաղափարներն ու սիմվոլները, զգացմուները , տրամադրությունը և գունային ներդաշնակությունը ինքնուրույն վերլուծելու կարողություն:


Категория: բաց դասեր | Просмотров: 1578 | Добавил: school45 | Дата: 24.11.2013

Դասը սկսվեց  «азбука» և «алфавит» բառերի ծագումնաբանության և նշանակության բացատրությամբ, սովորողները  տվեցին  ռուսաց լեզվի  այբբուբենի կառուցվածքային առանձնահատկության մեկնաբանությունը: Ռուսերեն «алфавит» -ը համեմատեցին  հայերեն, ֆրանսերեն, անգլերեն այբբունների հետ: Այնուհետև  ուսուցչուհին երեխաներին սալիկահանդեսի ցուցադրման ուղեկցությամբ սովորողներին ներկայացրեց սլավոնական այբբուբենի հեղինակ` Կիրիլը և Մեֆոտիյը, հակիրճ պատմեց նրաց կենսագրությունը:

Ֆիզկուլտ դադարից հետո  սովորողները կատարեցին մի քանի առաջադրանք.

1.     1. Լրացրեցին բաց թողնված տառերը  В_рона, л_жка, в_ногр_ад, тр_вка, кн_га, ст_л, шк_ла, цв_ток  բառերում և դրանցով կազմեցին նախադասություններ:

2.      2. {C}Պատասխանեցին տառերի դիրքային տեղորոշմանը վերաբերվող ուսուցչի հարցերին:

3.      3.{C}Տրված բառերը դասավորեցին ըստ այբբենական կարգի:

Դասի ամենահետաքրքիր մասն էր կազմում երեխաների հորինած հեքիաթները, որոնց հերոսները տառերն էին, ինչպես նաև այդ հեքիաթների գունային հետաքրքիր լուծումներ գտած նկարչական ներկայացումները: Որից հետո դիտեցին «победа« պատմության հիման վրա ուսուցչի պատրաստած սալիկահանդեսը:

Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, ՏՀՏ-ի կիրառությամբ, ուսանելի էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 699 | Добавил: school45 | Дата: 16.11.2013


 դասարանում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպեց բաց դաս «Ինչու՞ սովորեմ անգլերեն» թեմայով:
Սովորողները շատ լավ պատկերացնում էին անգլերենի իմացության կարևորությունը, քանի որ, ինչպես նշեցին նրանք, աշխարհում ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող լեզուն է:Գրեթե 700 միլիոն մարդ խոսում է անգլերեն( որպես օտար լեզու): Լեզուն ունի հարուստ բառապաշար : Աշխարհի համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը անգլերենով է: Աշխարհի 5 ամենամեծ հեռարձակման կենտրոնների (CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է: Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում հաղորդակցվում են անգլերենով և այլն:
  Դասի ժամանակ կազմակերպվեց երկխոսություններ, որին մասնակցեց ամբողջ դասարանը: Սովորողները բեմադրեցին երկխոսոթյուն սրճարանում: Ասացին թևավոր խոսքեր լեզվի մասին և անգլերեն բառերով կազմեցին պրիզմա: Վերջում կատարեցին անրադարձ և եկան այն եզրակացության, որ նշված փաստերը համոզիչ  մոտիվացիա են հանդիսանում անգլերենին տիրապետելու  համար:
           07.11.2013թ.
Категория: բաց դասեր | Просмотров: 937 | Добавил: school45 | Дата: 07.11.2013

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024