Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում IV ա դասարանի աշակերտները (դասվար` Լ. Այվազյան) հանդիսատեսին ներկայացրեցին «Հայաստանի Հանրապետության երթը դեպի ապագա» խորագիրը կրող բովանդակալից միջոցառումը:
Երեխաները ներկայացրեցին բազմաշնորհ հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներ` հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը: Նրանք խոստովանեցին, որ երջանիկ երկրի` նոր Հայաստանի հրաշամանուկները լինելով`գիտակցում են , որ այն ամենն, ինչ եղել է իրենցից առաջ, եղել է իրենց համար և հենց իրենք են այդ նվաճումների ժառանգորդն ու շարունակողը… Քանզի նրա´նք են տերը մեր երկրի, նրա´նք են հայ մեծերի առժանի հետնորդները:
-Ես հաստատ գիտեմ` չեմ մոլորվելու,
Ոչ մի խոչընդոտ էլ ոչ մի դեպքում Ինձ չի կասեցնի.
Ազատ եմ, անկախ, Քաղաքացին եմ ես Հայաստանի: